Դիտան Մ-45

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԴԻՏԱՆ Մ–45, մանկոցեբ, քիմիական պատրաստուկ՝ բույսերի սնկային հիվանդությունների դեմ։ Սնկասպան է։ Արտադրվում է 80%-անոց թրջելի փոշու ձևով։ Բույսերը սրսկում են 5–6 անգամ՝ պատրաստուկի 0,2%-անոց կախույթով ողջ տարեշրջանի ընթացքում։ Վերջին մշակումը թույլատրվում է բերքահավաքից 20 օր առաջ։ Ծախսի չափաքանակը (կգ/հա ազդող նյութ)՝ կարտոֆիլին և լոլիկին (ֆիտոֆտորոզ, մակրոսպորիոզ)՝ 1,3, խաղողի վազին (միլդյու)՝ 2,4: Նվազ թունավոր է մարդկանց և կենդանիների, անվնաս՝ մեղուների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։