Դիվան հայոց պատմության (ժողովածուների շարք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիվան հայոց պատմություն, դիվանագիտական փաստաթղթերի և պատմական երկերի ժողովածուների շարք։ Հրատարակվել է Թիֆլիսում 1893-1917 թվականներին Գյուտ Աղանյանի աշխատասիրությամբ։ 1—2 հատորները, որոնք հրատարակվել են 1893 թվականին և արժանացել Սահակ-Մեսրոպյան մրցանակի, պարունակում են 1780—1834 թվականների Արևելյան Հայաստանի պատմությանը վերաբերող նյութեր։ Հաջորդ հատորներում զետեղված են կաթողիկոսական գրագրություններ։ 10-րդ հատորը, որը հրատարակվել է 1912 ընդգրկում է XV—XIX դարերի ժամանակագրությունները, 13-րդ հատորը՝ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում կատարված բռնություններին վերաբերող փաստաթղթեր, 12-րդը 1917՝ Մ․ Գյումյուշխանեցու երկերի մի մասը։ «Դիվան հայոց պատմության» շնորհիվ շրջանառության մեջ են դրվել նամակներ, կոնդակներ, հիշատակարաններ, ժամանակագրություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 402