Կոնդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնդակ (հունարեն՝ κοντάκιον), կարող է վերաբերվել՝

  • Կոնդակ - հայ մատենագրության մեջ և եկեղեցական կիրառություններում նշանակում է կաթողիկոսական (երբեմն նաև առաջնորդ-եպիսկոպոսի) թուղթ, նամակ, ուղերձ, շրջաբերական, կտակ։ Այսօր էլ կոնդակին գլանաձև փաթույթի ձև են տալիս, ճակատը զարդարում կաթողիկոսական-եպիսկոպոսական խորհրդանշանով և մանրանկարներով։ Ունենում է պատմական քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավա-վարչական, ազգային-հասարակական, մշակութային, կրթական և այլ բովանդակություն։ Ըստ այդմ էլ կոնդակը երբեմն կարևոր պատմական սկզբնաղբյուր է։[1]
  • Կոնդակ - գլանաձև ձող, գավազան, փաթույթ։
  • Կոնդակ - հոգևոր օրհներգ, հորդորակ, տաղ, մաղթանք։ V-VII դարերում ուղղափառ եկեղեցիներում երգասացության հիմնական ժանրը։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան