Դիոդոտոս II
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիոդոտոս II (հուն.՝ Διόδοτος Β, մոտ մ.թ.ա. 252 – մոտ մ.թ.ա. 223), Բակտրիայի երկրորդ թագավոր մոտ մ.թ.ա. 239-ից (կամ մ.թ.ա. 248-235): Դիոդոտյան դինաստիայից: Դիոդոտոս I-ի որդին: Սկզբում եղել է հոր գահակիցը, իսկ նրա մահից հետո դարձել է Բակտրիայի թագավոր:
«Դիոդոտոս I-ի մահից քիչ ժամանակ անց Արշակը խաղաղություն է հաստատում և դաշն կնքում նրա որդու հետ, որի անունը նույնպես Դիոդոտոս էր. որոշ ժամանակ անց նա կռվում է Սելևկոս ի դեմ, որը եկել էր պատժելու ապստամբներին, բայց նա գերակշռում էր. պարթևները տոնում էին այս օրը, ինչպես այն մեկը, որից սկսեց իր անկախությունը:» (Հուստին, XLI,4)
Դաշն է կնքել պարթևների առաջին թագավոր Արշակի հետ: Մ.թ.ա. 235-ի ու 223-ի միջև գահընկեց է արվել Սողդիանայի սատրապ և իր խորթ եղբայր Եվտիդեմոս I-ի կողմից: