Դիդիե Ֆլորենտ Ուենանգարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիդիե Ֆլորենտ Ուենանգարե
Ծնվել է1953
ԾննդավայրԲամբարի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 29, 2006(2006-09-29)
ԿրթությունՌենի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր

Դիդիե Ֆլորենտ Ուենանգարե (1953, Բամբարի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն - սեպտեմբերի 29, 2006(2006-09-29)), կինոռեժիսոր Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից[1], որը հայտնի է իր «Անտառի լռությունը» ֆիլմում կամերունյան կինոռեժիսոր Բասսեք Բա Կոբհիոյի հետ համագործակցությամբ, երբ Էթյեն Գոյեմիդեի հանրահայտ վեպի հիման վրա նկարահանում էին այդ կինոնկարը[2]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուենանգարեն ծնվել է Բամբարի քաղաքում։ Կոտ դ'Իվուարի նախկին մայրաքաղաք Աբիջանում կինեմատոգրաֆիա ուսումնասիրելուց հետո ավարտել է Ֆրանսիայի Ռեն քաղաքի համալսարանը[3]։

Ուենանգարեն մտահաղացել է «Անտառի լռությունը» նախագիծն ու դիմել Բասսեք Բա Կոբհիոյին ֆինանսավորում գտնելու հարցով[4]։ Սցենարը գրվել է ֆրանսերեն ու իր մայրենի սանգո լեզվով, նկարահանունմներն իրականացվել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Գաբոնում։ Ֆիլմը պատմում է Եվրոպայում կրթություն ստացած Գոնաբա անունով աֆրիկացու մասին, որը որոշում է վերադառնալ հայրենիք, բայց հասկանում է կարծրատիպերը հաղթահարելու անհնարինությունն ու շատ լավ գիտի բակա ժողովրդի կենսակերպը․ «անտառի մարդիկ», որոնց նա արհամարհանքով անվանում է «պիգմեյներ»[5]։

Ուենանգարեն մահացել է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտառի լռությունը (ֆր.՝ Le silence de la forêt), 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ouenangaré Didier, Africiné
  2. Blandine Stefanson (2014). «Literary Adaptation». In Blandine Stefanson; Sheila Petty (ed.). Directory of World Cinema Africa. Vol. 39. Intellect Books. էջ 224. ISBN 978-1-78320-391-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  3. Didier Ouénangaré Արխիվացված 2020-10-15 Wayback Machine, Quinzaine des réalisateurs
  4. Jean Olivier Tchouaffé (2014). «The Silence of the Forest». In Blandine Stefanson; Sheila Petty (ed.). Directory of World Cinema Africa. Vol. 39. Intellect Books. էջեր 250–352. ISBN 978-1-78320-391-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  5. Valérie K. Orlando (2017). New African Cinema. Rutgers University Press. էջեր 72–. ISBN 978-0-8135-7957-3.