Դերասանուհին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերասանուհին
ռուս.՝ Артистка
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն, ռոմանտիկ ֆիլմ[1][2] և մելոդրամա
Թվականօգոստոսի 30, 2007[3]
Լեզուռուսերեն[4]
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին
ԴերակատարներՅուրի Ստեպանով, Դմիտրի Պևցով, Ալեքսանդր Աբդուլով, Ֆեոդոր Բոնդարչուկ, Եվգենյա Դոբրովոլսկայա, Մարիա Արոնովա, Միխայիլ Եֆրեմով, Գալինա Բոբ, Իրինա Սկոբցևա և Սվետլանա Նեմոլյաևա
ՕպերատորՎալերի Մյուլգաուտ
ԵրաժշտությունԵվգենի Դոգա
Տևողություն100 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Դերասանուհին» (ռուս.՝ «Артистка»), 2007 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը[5][6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է ոչ այնքան երիտասարդ ամուսնալուծված կնոջ ճակատագրի մասին, որը նման է շատ կանանց ճակատագրին։ Աննան կյանքում շատ հաջողակ չէ, նա աշխատում է թատրոնում որպես դերասանուհի, բայց ստանում է միայն երկրորդական աննշան դերեր, և բացի այդ, անձնական կյանքում էլ ամեն ինչ չէ, որ լավ է։ Չհուսահատվել և բոլոր անախորժությունները վերապրել Աննային օգնում է նրա լավագույն ընկերուհին, որն ապրում է նրա հարևանությամբ։

Աննայի ընկերուհին՝ ուրախ և լավատես մարդ է։ Նա ոչ միայն լսում է իր հարևանի բոլոր վշտերը, կարեկցում և ապրումակցում նրան, այլև փորձում է բոլոր միջոցներով օգնել նրան՝ կազմակերպելու իր անձնական կյանքը։ Մի օր Աննան, որը հերթական անգամ հյուրընկալվում է ընկերուհուն, հանդիպում է մի տղամարդու, որին հետագայում սիրահարվում է։ Միևնույն ժամանակ թատրոնում նրան լավ դեր են առաջարկում։ Մինչև հերոսուհին կանգնում է բարդ ընտրության առաջ՝ կարիերան կամ անձնական երջանկությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Եվգենյա Դոբրովոլսկայա Անեչկա (Աննա Պետրովա) Անեչկա (Աննա Պետրովա) դերասանուհի
Յուրի Ստեպանով Վիկենտի Իվանովիչ Վիկենտի Իվանովիչ Արկադիի ընկերը
Մարիա Արոնովա Մուսյա Մուսյա Արկադիի կինը, Անեչկայի հարևանուհին և ընկերուհին
Դմիտրի Պևցով Արկադի Արկադի Մուսյայի ամուսինը
Իրինա Սկոբցևա Վարվառա Ֆոմինիչնա Վարվառա Ֆոմինիչնա Վիկենտիի մայրը
Ալեքսանդր Աբդուլով Բոսյակին Բոսյակին
Ֆեոդոր Բոնդարչուկ ֆիլմի ռեժիսոր ֆիլմի ռեժիսոր (կամեո)
Միխայիլ եֆրեմով Գուսյատնիկով Գուսյատնիկով դերասան
Սվետլանա Նեմոլյաևա Թամարա Արկադևնա Թամարա Արկադևնա թատրոնի դերասանուհի

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է մեկ ամսում՝ ռեժիսորի մյուս աշխատանքների միջև ընկած ժամանակահատվածում։ Ֆիլմի գլխավոր հովանավորն է Amway ընկերությունը[6]՝ Artistry Time Defiance-ի արտադրանքի առաջմղման շրջանակներում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն սկսվում և ավարտվում գրիմի սենյակում դերասանուհիների տեսարանով։ Սկզբում ցուցադրվում է սենյակը ներկայացումից հետո և հնչում է «Տուրանդոտի վալսը» «Արքայադուստր Տուրանդոտ» (1922) ներկայացումից, որը ռուսական թատրոնի ոչ պաշտոնական հիմնն է[7]։ Վերջում ցուցադրվում է գրիմի սենյակը ներկայացումից առաջ և հնչում է Գերտրուդայի խոսքը «Համլետից»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://flickseeker.com/SearchResults/SearchBySearchTerms?searchTerms=Stanislav%20Govorukhin
  2. http://www.moviebreak.de/person/fedor-bondarchuk
  3. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. http://www.proz.com/kudoz/english_to_russian/art_arts_crafts_painting/5700580-artistic_force.html
  5. «Станислав Говорухин: Хочется разнообразия». Rossiyskaya Gazeta (Russian). 2007 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 Новость на сайте Amway от 3 сентября 2007 года (копия с сайта archive.org от 18 сентября 2007 года)
  7. «Принцесса Турандот. Театр им. Е.Вахтангова. Ю.Борисова, М.Ульянов, Л.Максакова (1971)». Советское телевидение. ГОСТЕЛЕРАДИОФОНД России.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]