Դեսիկացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեսիկացիա (լատ․ desicco- ցամաքեցնում եմ), ցամաքեցում, բույսերի նախաբերքահավաքային ցամաքեցումը՝ դրանց հասունացումն արագացնելու (5-7 օր) և մեքենայական բերքահավաքի աշխատանքները հեշտանալու համար։ Դեսիկացիայի համար օգտագործում են քիմիական նյութեր՝ դեսիկանտներ (ցամաքեցնողներ), որոնք քայքայում են պրոտոպլազմայի կոլոիդները, որը կտրուկ նվազեցնում է բջջի ջուրը պահելու ունակությունը և ավելացնում գոլորշացումը։ Դեսիկացիա կիրառում են բամբակենու, կանեփի, արևածաղկի, բրնձի, ցորենի, կարտոֆիլի, շաքարի ճակնդեղի և այլ բույսերի ցանքատարածություններում բերքահավաքից 10 օր առաջ։ Դեսիկացիան չի վնասում սերմերը և պալարները, ստեղծում է բարենպաստ պայմաններ բերքահավաք մեքենաների աշխատանքների համար։ Դեսիկանտները պեստիցիդներ են՝ մագնեզի ու միքլորատ, կալցի ու միքլորատ- քլորիդ ռեգլոն և այլն։ Առավել արդյունավետ է խոնավ եղանակի ժամանակ։ Օգտագոծման եղանակն ինքնաթիռից ընդարձակ տարածությունների սրսկումն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։