Դեպրեսիայի համաճարակաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեպրեսիայի համաճարակաբանությունն ամբողջ աշխարհում ուսումնասիրվել է։ Ինչպես ցույց է տվել համաճարակաբանությունը՝ ամբողջ աշխարհում դեպրեսիան ճնշված լինելու հիմնական պատճառն է[1]։ Կյանքի ընթացքում դրա տարածվածությունը լայնորեն տարբերվում է՝ սկսած Ճապոնիայի 3%-ից մինչև Միացյալ Նահանգների 17%-ը։ Համաճարակաբանական տվյալները ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Ասիայում և Ամերիկայում դեպրեսիան ունի ավելի լայն տարածում, քան այլ երկրներում[2]։ Ըստ տասը երկրում կատարված ուսումնասիրությունների՝ մարդկանց թիվը, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում կարող են տառապել դեպրեսիայից, կազմում է 8-12%[3][4]։

Հյուսիսային Ամերիկայում Մեծ դեպրեսիվ շեղում ունենալու հավանականությունը ամեն տարվա կտրվածքով տղամարդկանց մոտ 3-5% է, իսկ կանանց մոտ՝ 8-10%[5][6]։

Ժողովրդագրական դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության վերաբերյալ ուսումնասիրությունները համապատասխանաբար ցույց են տվել, որ մեծ դեպրեսիան երկու անգամ ավելի շատ է տարածված կանանց մոտ, քան տղամարդկանց մոտ, չնայած դրա պատճառը դեռ պարզ չէ[7]։ Հաճախականության նման աճը կապված է ոչ թե քրոնիկ աճի հետ, այլ՝ սեռական հասունացման հետ, որը երևան է գալիս 15-ից 18 տարեկաններում և ավելի շատ հայտնվում է հոգեսոցիալական գործոններով, քան, օրինակ, հորմոնալ գործոններով[7]։

Մարդիկ սովորաբար իրենց առաջին դեպրեսիվ շեղումն ունենում են 30-ից 40 տարեկանում։ Գոյություն ունի նաև երկրորդ՝ ավելի փոքր շեղումը 50-ից 60 տարեկանում[8]։ Մեծ դեպրեսիա ունենալու ռիսկը մեծանում է նյարդաբանական պայմաններով՝ ինսուլտ, Պարկինսոնի հիվանդություն կամ ցրված սկլերոզ ունենալու դեպքում։ Մեծ է ռիսկը նաև հետծննդաբերական շրջանի առաջին տարվա ընթացքում[9]։ Խորը դեպրեսիայի ռիսկը կապված է նաև շրջակա միջավայրի սթրեսների հետ, որոնց բախվում են բնակչության որոշ խմբերը, օրինակ՝ պատերազմի զինվորները կամ պրակտիկայում գտնվող բժիշկները[10][11]։

Այն նաև տարածված է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում[12][13]։ Ուսումնասիրությունները հակասում են այն մտքին, որ տարեցների մոտ դեպրեսիան լայն տարածում ունի, և միևնույն ժամանակ տվյալների մեծ մասը ցույց է տալիս, որ այդ տարիքային խմբում դեպրեսիա ունենալու ռիսկը նվազում է[14]։ Դեպրեսիվ խանգարումներն ավելի տարածված են քաղաքային բնակավայրերում, քան գյուղական բնակավայրերում, և, ընդհանուր առմամբ, այն ավելի տարածված է ոչ բարենպաստ սոցիալ-տնտեսական գործոններով խմբերում (օրինակ՝ անօրթևան մարդիկ)[15]։

Տարբեր էթնիկ խմբերի միջև մեծ դեպրեսիայի հարաբերական տարածվածության վերաբերյալ տվյալները հստակ կոնսենսիուսի չեն եկել։ Այնուամենայնիվ, միակ հայտնի ուսումնասիրությունը էթնիկ խմբերի վերաբերյալ փաստում է, որ մեծ դեպրեսիայով հակված են տառապել ավելի շատ աֆրո և մեքսիկ ամերիկացիները, քան եվրոամերիկացիները[16]։

Կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2020 թվականը դեպրեսիան կարող է լինել սրտի հիվանդությունից հետո երկրորդ գլխավոր պատճառը, որի արդյունքում մարդը կարող է կյանքից հեռանալ[17]։

2016 թվականին կատարված ուսումնասիրությունները գտել են հակաբեղմնավորման միջոցների օգտագործման և դեպրեսիայի մեջ կապ[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Health Organization. The world health report 2001 – Mental Health: New Understanding, New Hope; 2001 [Retrieved 2008-10-19].
  2. Burden of Depressive Disorders by Country, Sex, Age, and Year: Findings from the Global Burden of Disease Study 2010, Alize J. Ferrari, Fiona J. Charlson, Rosana E. Norman, Scott B. Patten, Greg Freedman, Christopher J.L. Murray, Theo Vos, Harvey A. Whiteford, Published: November 5, 2013 https://doi.org/10.1371/journal.pmed.1001547
  3. Andrade L, Caraveo-A.. [1]. Int J Methods Psychiatr Res. 24 March 2006;12(1):3–21. doi:10.1002/mpr.138. PMID 12830306.(չաշխատող հղում)
  4. Kessler RC, Berglund P, Demler O. The epidemiology of major depressive disorder: Results from the National Comorbidity Survey Replication (NCS-R). Journal of the American Medical Association. 2003;289(203):3095–105. doi:10.1001/jama.289.23.3095. PMID 12813115.
  5. Kessler RC, Berglund P, Demler O, Jin R, Merikangas KR, Walters EE. Lifetime prevalence and age-of-onset distributions of DSM-IV disorders in the National Comorbidity Survey Replication. Archives of General Psychiatry. 2005;62(6):593–602. doi:10.1001/archpsyc.62.6.593. PMID 15939837.
  6. Murphy JM, Laird NM, Monson RR, Sobol AM, Leighton AH. A 40-year perspective on the prevalence of depression: The Stirling County Study. Archives of General Psychiatry. 2000;57(3):209–15. doi:10.1001/archpsyc.57.3.209. PMID 10711905.
  7. 7,0 7,1 Gender differences in unipolar depression: An update of epidemiological findings and possible explanations. Acta Psychiatrica Scandinavica. 2003;108(3):163–74. doi:10.1034/j.1600-0447.2003.00204.x. PMID 12890270.
  8. Eaton WW, Anthony JC, Gallo J. Natural history of diagnostic interview schedule/DSM-IV major depression. The Baltimore Epidemiologic Catchment Area follow-up. Archives of General Psychiatry. 1997;54(11):993–99. doi:10.1001/archpsyc.1997.01830230023003. PMID 9366655.
  9. Rickards H. Depression in neurological disorders: Parkinson's disease, multiple sclerosis, and stroke. Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 2005;76:i48–i52. doi:10.1136/jnnp.2004.060426. PMID 15718222. PMC 1765679.
  10. Rotenstein, Lisa S.; Ramos, Marco A.; Torre, Matthew; Segal, J. Bradley; Peluso, Michael J.; Guille, Constance; Sen, Srijan; Mata, Douglas A. (2016 թ․ դեկտեմբերի 6). «Prevalence of Depression, Depressive Symptoms, and Suicidal Ideation Among Medical Students: A Systematic Review and Meta-Analysis». JAMA. 316 (21): 2214–2236. doi:10.1001/jama.2016.17324. ISSN 1538-3598. PMC 5613659. PMID 27923088.
  11. Douglas A. Mata; Marco A. Ramos, Narinder Bansal, Rida Khan, Constance Guille, Emanuele Di Angelantonio & Srijan Sen (2015). «Prevalence of Depression and Depressive Symptoms Among Resident Physicians: A Systematic Review and Meta-analysis». JAMA. 314 (22): 2373–2383. doi:10.1001/jama.2015.15845. PMC 4866499. PMID 26647259.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Alboni P, Favaron E, Paparella N, Sciammarella M, Pedaci M. Is there an association between depression and cardiovascular mortality or sudden death?. Journal of cardiovascular medicine (Hagerstown, Md.). 2008;9(4):356–62. doi:10.2459/JCM.0b013e3282785240. PMID 18334889.
  13. Strik JJ, Honig A, Maes M. Depression and myocardial infarction: relationship between heart and mind. Progress in Neuro-Psychopharmacology & Biological Psychiatry. 2001;25(4):879–92. doi:10.1016/S0278-5846(01)00150-6. PMID 11383983.
  14. Jorm AF. Does old age reduce the risk of anxiety and depression? A review of epidemiological studies across the adult life span. Psychological Medicine. 2000;30(1):11–22. doi:10.1017/S0033291799001452. PMID 10722172.
  15. Psychiatry, 4th edition - Oxford University Press, 2012 by By John Geddes, Jonathan Price, Rebecca McKnight page 222
  16. Stephanie A. Riolo; և այլք: (June 2005). «Prevalence of Depression by Race/Ethnicity: Findings From the National Health and Nutrition Examination Survey III». American Journal of Public Health. U.S. National Library of Medicine. 95 (6): 998–1000. doi:10.2105/AJPH.2004.047225. PMC 1449298. PMID 15914823.
  17. Lopez, A. D.; Murray, C. C. (1998 թ․ նոյեմբերի 1). «The global burden of disease, 1990-2020». Nature Medicine. 4 (11): 1241–1243. doi:10.1038/3218. ISSN 1078-8956. PMID 9809543.
  18. Wessel Skovlund, Charlotte (2016 թ․ սեպտեմբերի 28). «Association of Hormonal Contraception With Depression». JAMA Psychiatry. 73: 1154. doi:10.1001/jamapsychiatry.2016.2387. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.