Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Բիրյուկով (ռուս. ՝ Денис Сергеевич Бирюков , դեկտեմբերի 8 , 1988 (1988-12-08 ) , Վոլգոգրադ , ՌԽՖՍՀ , ԽՍՀՄ և Բելգորոդ , ՌԽՖՍՀ , ԽՍՀՄ ), ռուս վոլեյբոլիստ , Լենինգրադի մարզի Սոսնովի Բոր քաղաքի «Դինամո» թիմի և Ռուսաստանի հավաքականի խաղացող։ Արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի տիտղոսին[1] ։
Համաշխարհային լիգայի չեմպիոն - 2011
Համաշխարհային լիգայի արծաթե մեդալակիր - 2010
Աշխարհի գավաթակիր - 2011
Համաշխարհային համալսարանական խաղերի (ունիվերսիադաների) հաղթող - 2009, 2013
Աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր - 2007
Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող - 2006
Ռուսաստանի առաջնության արծաթե (2009/2010, 2015/2016, 2016/2017) և բրոնզե (2014/2015) մեդալակիր
Ռուսաստանի գավաթի խաղարկության հաղթող - (2011), արծաթե (2013) և բրոնզե մրցանակակիր (2015)
Եվրոպայի չեմպիոնների լիգայի հաղթող (2012/13).
Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հաղթող (2014/15)
Ռուսաստանի վոլեյբոլի աստղերի մրցախաղերի մասնակից (2012, 2013, 2014)
2013 թվականին Կազանում անցկացված համալսարանական խաղերին լավագույն ձևով մասնակցելու համար Դենիս Բիրյուկովը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգրով[2] ։