Դեմպինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեմպինգ (անգլ.՝ dumping), մեկ երկրից մյուսը ապրանքի արտահանումը ավելի ցածր գներով, քան երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում։ Որոշ դեպքերում այդ գները կարող են լինել արտադրության ծախսերից էլ ցածր։

Դեմպինգին դիմում են խոշոր մոնոպոլիաները մրցակիցներին հեռացնելու և արտաքին շուկաներ գրավելու համար։ Վնասը հատուցվում է երկրի ներսում բարձր մենաշնորհային գներ հաստատելու հաշվին, իսկ հետագայում՝ շուկան գրավված լինելու պարագայում, արտահանման գների բարձրացման միջոցով։ Դրա տարատեսակներից է արժութային (վալյուտային) դեմպինգը՝ իջեցված գներով արժեքազրկված տարադրամով երկրից ապրանքների արտահանումը ավելի կայուն արժույթ ունեցող երկիր։

Դեմպինգի դեմ պայքարելու համար մտցվում են հատուկ մաքսային տուրքեր՝ հակադեմպինգային տուրքեր։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Մ․ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992թ