Դեղին տառեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղին տառեղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավալուսնանմաններ
Ընտանիք Տառեղներ
Ցեղ Ardeolla
Տեսակ Դեղին տառեղ
Լատիներեն անվանում
Ardeola ralloides
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման արեալ

     Ամբողջ տարին      Միայն ձմռանը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174864
NCBI 670334
EOL 1049020

Դեղին տառեղ (լատին․՝ Ardeolla ralloides), տառեղների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 44-47 սմ է, թևերի բացվածքը՝ 80-92 սմ։ Դեղին-դարչնագույն թռչուն է, վիզը և ոտքերը՝ կարճ, թռչելիս ակնառու են սպիտակ թևերը։ Գոտկատեղը և պոչը բաց գույնի են, մեջքը՝ ավելի մուգ։ Գլխին առկա են երկար փետրածփքեր՝ սև և դեղնավուն զոլերով։ Կտուցը կապույտ է՝ սև ծայրով, ոտքերը՝ վարդագույն։ Աշնանը ոտքերը և կտուցը կանաչավուն են։ Երիտասարդն առանց փետրածփքերի է։ Վիզը և կրծքի վերին մասը խայտավոր են, թևերը սպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով։ Կտուցը խամրած դեղին է, վերնակտուցը՝ մուգ։ Հաճախ սապատավորի կեցվածք է ընդունում։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերը հայթայթում է միայնակ՝ բուսուտների սահմանագծից ոչ հեռու։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճերում, ճահճուտներում։ Սնվում է մանր ձկներով, երկկենցաղներով, ջրային միջատներով։ Գարնանային վերադարձը՝ մարտի վերջին։ Բնադրում է ապրիլի առաջին կեսին՝ եղեգնուտներում։ Բույնը գաղութային, ոչ խոր հարթակ է՝ եղեգի չոր ցողուններից, տերևներից։ Ձվերը բներում հայտնվում են մայիսից հունիսի սկիզբը։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է 39 մմ տրամագծով, մուգ կապույտ 4-6 ձու։ Գաղութային բնադրումը համատեղում է 5-6 տեսակի այլ տառեղների հետ։ Թխսակալում են արուն և էգը՝ 20-22 օր։ Ձագերը բներում հայտնվում են մայիսի վերջին, թռիչքի են դիմում հուլիս-օգոստոսին։ Աշնանային չուն՝ հոկտեմբեր-նոյեմբերին։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին տառեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին տառեղ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։