Դեզինվազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեզինվազիա ( ֆրանսերեն des – զերծ և լատիներեն invasio – հարձակում), արտաքին միջավայրում կենդանիների ինվազիոն հիվանդությունների հարուցիչների (հելմինթների ձվերի, կոկցիդների օնցիստների են) ոչնչացում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնականում անասնաբուժության մեջ զուգակցվում է վարակազերծման (դեզինֆեկցիա) հետ, իսկ ընթացիկ Դեզինվազիա իրականացնում են կենդանիների հերթական ճիճվաթափությունից (դեհելմինթացում) 3–5 օրանց։ Շինությունների Դեզինվազիա կատարում են բոլոր կենդանիների առողջացումից կամ բոլոր հիվանդ կենդանիներին շինությունից դուրսբերելուց հետո։

Կրրառություն քիմիայի բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունների և առկասարքավորումների Դեզինվազիա կատարում են քիմիմիական տարբեր միջոցներով (հանգած կրի, նատրիումի հիդրօքսիդի 5%-անոց լուծույթի միջոցով), ֆիզիկայում (այրում, եռացում են) և մեխանիկայում (թափոնների մեխանիկական մաքրում և վարակազերծում) եղանակներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։