Դափնազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դափնազգիներ (ընտանիք)ից)
Դափնազգիներ
Դափնի ազնիվ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Lauraceae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Դափնազգիներ (լատ.՝ Lauraceae), բույսերի մագնոլիածաղկավորների կարգի ընտանիք։ Մշտադալար կամ տերևաթափ ծառեր կամ թփեր են՝ հերթադիր կամ հակադիր տերևադասավորությամբ, որոնք բոլոր օրգաններում արոմատիկ յուղեր են պարունակում։ Տերևները հասարակ են, ամբողջաեզր կամ բլթակավոր, առանց տերևակիցների, տերևաթիթեղների վրա թափանցիկ, կետանման գեղցիկներով։ Ծաղիկները երկսեռ են կամ բաժանասեռ։ Վերջին դեպքում բույսերը միատուն են կամ ծաղիկները բազմասեռ են, միայնակ, դեղնավուն կամ կանաչավուն, հավաքված հովանոցներում, վահաններում կամ հուրաններում, կանոնավոր են։ Ծաղկապատը կազմված է վեց թերթիկներից, որոնք դասավորված են երկու շրջանով։ Առէջների թիվը հասնում է 9-ի, 12-ի, երբեմն շատ։ Փոշեպարկը 2-4 բնանի է։ Սերմնարանը վերնադիր է, հազվադեպ ցածրադիր, միաբուն, մեկ սերմնաբողբոջով։ Վարսանդը ունի մեկ սռնակ, սպին հասարակ է կամ 2-3 բլթականի։ Պտուղը հյութալի կամ չոր կորիզապտուղ է կամ հատապտուղ։ Սերմը էնդոսպերմ չունի։ Շաքիլները հաստ են, մսալի։[1]

Ընտանիքը կազմում է 45 ցեղ, որոնց կազմում հաշվվում է ավելի քան հազար տեսակ, հիմնականում արևադարձային և մերձարևադարձային բույսեր։ Հայաստանում մշակվում է միայն մդափնի ցեղի՝ մեկ տեսակ, այն էլ խիստ սահմանափակ տարածության վրա։

Հղումներ[խմբագրել]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985