Դարձ (հանդես)
Դարձ |
---|
«Դարձ», հանդես։ «Ազգայնական ակումբ» ՀԿ-ի հրատարակություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս է տեսել 2000–2002 թվականներին Երևանում։ Խմբագիր՝ Մուշեղ Լալայան։
Տպագրելէ նյութեր ազգային գաղափարախոսության (Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան և ուրիշներ), աշխարհաքաղաքականության, ազգային-ազատագրական պայքարի տեսագործնական հիմնահարցերի վերաբերյալ, ինչպես նաև հատվածներ՝ հայ և օտարազգի անվանի ազգային գործիչների գրական ժառանգությունից։
«Ազգայնական ակումբը» «Ազգայնական միտք» մատենաշարով հրատարակել է նաև 20 անուն գիրք (Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Լևոն Շանթի, Զարևանդի և ուրիշ երկերից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |