Հայկ Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկ Ասատրյան (1900-1956) ― հայ հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա։

Մասնակցել է 1921 թ. փետրվարյան ապստամբությանը, այնուհետև բնակություն հաստատել Բուլղարիայում և Ռումինիայում։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը և Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը, փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով։

Համագործակցել է Գարեգին Նժդեհի հետ։ Խմբագրել է պարբերականներ, հատկապես նշանավոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը, Նժդեհի հետ միասին (1937-1944)։ Համատեղ հիմնադրել և քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ և հայրենիք» ամսագիրը։

Գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրև թե հայերը ոչ թե հնդեվրոպակաան, այլ սեմական ծագում ունեն, և որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար, ինչպես այդ տեղի ունեցավ հրեաների հետ։ Հայկ Ասատրյաանը հանդես եկավ «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույս է տեսել Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացել է անտիպ։

Հ.Ասատրյաանը զբաղվել է կուսակցական գործունեությամբ, եղել է ՀՅԴ Բալկանների կենտկոմի անդամ, ունեցել է տարաձայնություններ գործընկերների հետ, որի արդյունքում հեռացվել է կուսակցությունից (1935թ.)։

1944 թ. Բուլղարիայում ձերբակալվել է «Սմերշի» կողմից, դատապարտվել է տաս տարվա ազատազրկման և մինչև 1955 թ. տառապել խորհրդային բանտերում։

[խմբագրել] Գրականություն Հայկ Ասատրյանի մասին

  • Մուշեղ Լալայան, Տարոնական շարժումը։ Հայկ Ասատրյան, Երևան, 2002։

[խմբագրել] Հրատարակված գրքեր

Հայկ Ասատրյան, Հատընտիր։ Երևան, 2004։

[խմբագրել] Օգտակար հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ