Դավիթ Պողոսյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Պողոսյան
Դավիթ Հարությունի Պողոսյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1983(1983-12-04) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Երկեր«Ադամանդյա արցունքներ»,
«Իմ դրաման»,
«Ես անցել եմ կամուրջները»
Մասնագիտությունգրող, բանաստեղծ
Կայքdavidpoghosyan.com

Դավիթ Հարությունի Պողոսյան[1] (դեկտեմբերի 4, 1983(1983-12-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 4-ին, Երևան քաղաքում։ Դավիթը Մանկական ուղեղային կաթված ունի։ Ստացել է տնային ուսուցում և դպրոցն ավարտել գերազանց գնահատականներով։ Դեռ վաղ հասակում Դավիթ Պողոսյանը հետաքրքրություն է գտել պոեզիայի և գրականության մեջ ու սկսել է գրել բանաստեղծություններ[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը, որը կոչվում է «Ադամանդյա արցունքներ»։ Երկրորդ գիրքը՝ «Իմ Դրաման» հրատարակվել է 2015 թվականին[3]։ Դավիթ Պողոսյանի երրորդ՝ «Ես անցել եմ կամուրջները» գիրքը հրատարակվել է 2017 թ․ օգոստոսի 26-ին[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևան, «Արտաշատի ԲԲԸ» տպագրատուն, «Ադամանդյա արցունքներ», 2000 թ․
  • Երևան, «Տպարան․ԷյԷմ» տպագրատուն, «Իմ դրաման», 2015 թ․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեզնից մեկը. Դավիթ Պողոսյան
  2. Դավիթ Պողոսյան` տեսաբացիկ
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  4. ԵՍ ԱՆՑԵԼ ԵՄ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]