Դավիթը նախապես եղել է Աղթամարի եպիսկոպոսը[3]։ Հրաժարվել է հնազանդվել Գրիգոր Գ Պահլավունուն վերջինիս մանկահասակության պատճառով և իրեն հռչակել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ 1113 թվականին ԿիլիկիայիՍև լեռների վանքերից մեկում՝ Կարմիր Վանքում գումարված ժողովը դատապարտել է Դավիթ Ա-ին։ Սակայն նա չի ենթարկվել ժողովին և շարունակել է մինչև մահ գահակալել Աղթամարում՝ այն հռչակելով առանձին կաթողիկոսական աթոռ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 300)։