Դաշտ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌեյն Ռաամատ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՏալլինֆիլմ
Տևողություն9 րոպե[1]
Թվական1978

Դաշտ (էստ․՝ Põld), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1978 թվականին։ Ռեժիսոր Ռեյն Ռաամատը ստեղծել է պոեմ մարդու աշխատանքի մասին՝ հեշտ, ամենօրյա, որը պահանջում է համառություն, կամք, պահանջկոտություն։ Այս թեման նրա մոտ մարմնավորված է հողագործի կերպարով, որը ցույց է տալիս փոխաբերության, խորհրդանիշի բնույթը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճահճի մեջ, մի կղզու վրա ապրում են մարդն ու ձին։ Ամեն օր նրանք գալիս են դաշտ, որը լցված էր քարերով, մարդը դրանք գցում է սայլի մեջ և տանում։ Ամեն օր բեռը, որը պետք է քարշ տար ձին, գնալով ծանրանում էր։ Մի օր նա պոկում է քարշափոկն ու փախչում մարդուց։ Մարդը նրան իզուր կանչում ու սպասում է։ Որոշ ժամանակ անց մարդը հասկանում է, որ ձիուց շատ է պահանջել։ Հիմա նա միայնակ է քարերը հավաքում։ Վերջապես դաշտն ազատ է և նա կարող է ցորեն ցանել։ Ամբողջ ցուրտ ամառը ճահիճներում թափառելուց հետո, ձին վերադառնում է կղզի, որը հիմա վերածվել է ծաղկուն բլրի։ Այստեղ նա նորից կաշխատի մարդու հետ։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆիլմում Ռաամատն իր վրա է վերցրել և՛ ռեժիսորի, և՛ բեմադրող նկարչի, և՛ սցենարի հեղինակի դերերը։ Նրա կարծիքով միայն այդպես կարելի է հասնել ստեղծագործության փոքր արտահայտչությանը։

Ռեժիսոր Ռեյն Ռաամատ
Սցենարիստ Ռեյն Ռաամատ
Բեմադրող նկարիչներ Ռեյն Ռայդմե,
Ռեյն Ռաամատ
Օպերատոր Արվի Իլվես
Կոմպոզիտոր Անտի Մարգուստե
Հնչյունային օպերատոր Տոյվե Էլմե

Ֆիլմում շատ գույներ չկան․ մեծ մասամբ այն միագույն է։ Կինոքննադատ Ա․ Ասենինը համեմատում է «Դաշտի» կառուցվածքը, մյուս սոնատային ձևով ստեղծագործությունների հետ․ «քանի որ իր մեջ կրում է թեմաների համադրումն ու դրանց մշակումը։ Սա նկար է, որը «հնչում է», որը «կարելի է լսել», որն ունի կարող է շարժվել, ռիթմիկ-ժամանակային տևողությամբ»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Асенин С. Верность избранному пути // Кинопанорама. — Искусство, 1981. — Т. 3. — С. 192.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]