Դանիել Զմեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Զմեկո
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1967(1967-11-24) (56 տարեկան)
ԾննդավայրNové Mesto nad Váhom, Տենչինի երկրամաս, Սլովակիա
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Սլովակիա
Մասնագիտությունզինվոր
Զբաղեցրած պաշտոններChief of the General Staff (Slovakia)?
Պարգևներ և
մրցանակներ
 Daniel Zmeko Վիքիպահեստում

Դանիել Զմեկոն (նոյեմբերի 24, 1967(1967-11-24), Nové Mesto nad Váhom, Տենչինի երկրամաս, Սլովակիա), սլովակ զինվորական ղեկավար, Սլովակիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայիս պետը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զմեկոն ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 24-ին Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության Նովե Մեստո նադ Վահոմ քաղաքում։ 1982 թվականին 14 տարեկանում միացել է Չեխոսլովակիայի ժողովրդական բանակին։ 1982-1986 թվականներին սովորել է Բանսկա Բիստրիցայի ռազմական միջնակարգ դպրոցում, իսկ 1986-1990 թվականներին ընդունվել է Վիշկով Մորավեի ցամաքային զորքերի քոլեջ[3]։

Ավարտել է Ազգային պաշտպանության դասընթացը գեներալ Միլան Ռաստիսլավ Շտեֆանիկի Սլովակիայի զինված ուժերի ակադեմիայում։ Ծառայել է Իրաքի ազատություն գործողության ժամանակ։

2018 թվականի ապրիլի 26-ին Զմեկոն նշանակվել է այս պաշտոնում և ստացել գեներալ-լեյտենանտի կոչում։ Նրա պաշտոնն ու կոչումն ուժի մեջ է մտել մայիսի 7-ին։ Մինչև այս պաշտոնը զբաղեցնելը եղել է՝ ՊՆ արդիականացման և ենթակառուցվածքների բաժնի գլխավոր տնօրենը[4]։ Ֆեներալի կոչում է ստացել 2019 թվականի մայիսի 28-ին։

Զմեկոն ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նա սլովակերենին զուգահեռ խոսում է անգլերեն և ռուսերեն։ Նրա նախասիրությունները ներառում են ռազմական պատմություն ուսումնասիրելը և ձկնորսությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  2. «General Daniel Zmeko, Chief of Staff of the Slovak Republic». NATO.
  3. «Gen. Ing. Daniel ZMEKO : Klub Generálov Slovenskej Republiky».
  4. «Genmjr. Daniel Zmeko si slávnostne prevzal funkciu náčelníka Generálneho štábu OS SR :: Ministerstvo obrany SR». Mosr.sk. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Զմեկո» հոդվածին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]