Դանիական կարմիր տավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
RDM.Denmark.jpg

Դանիական կարմիր տավար, կաթնատու և կաթնամսատու ցեղ։ Ստեղծվել է Դանիայում։ Ունի ամուր կոնստիտուցիա, երկար իրան, կարճ ոտքեր, լայն կրծքավանդակ, լավ զարգացած ու կանոնավոր կուրծք։ Կենդանի քաշը` մինչև 570 կգ, ամենածանրը` 800 կգ, իսկ ցլերինը` 1000 կգ և ավելի։ Դանիայում բուծվող կովերի տարեկան կաթնատվությունը 4400 կգ է, տոհմային գրքերում արձանագրված որոշ նախիրների միջինը` մինչև 5700 կգ։ Միջին յուղայնությունը մինչև 4,18%։ Ցլիկների մսի ելքը 57-60։ Դանիական կարմիր տավարը տարածված է Դանիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում և այլուր։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՀՍՀ, հատոր 3, էջ 281։


Տավարի ցեղերը և տեսակները[1]