Դալուկ մորեհավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալուկ մորեհավ
Hippolais pallida (Ján Svetlík).jpg
Դալուկ մորեհավի արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Շահրիկներ
Ցեղ Մորեհավեր
Տեսակ Դալուկ մորեհավ
Լատիներեն անվանում
Hippolais pallida
(Ehrenberg, 1833)
Հոմանիշներ
  • Iduna pallida

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 560450
NCBI 68493

Դալուկ մորեհավ (լատ.՝ Hippolais pallida), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 12-13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 18-20 սմ։ Կտուցի հիմքը լայն է, ճակատը՝ տափակ։ Առաջնային փետուրները միջին երկարության են։ Մարմինը վերևից խամրած մոխրագույն է կամ դարչնագույն, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Ակնօղակը սպիտակ է, հոնքը՝ թույլ արտահայտված։

Կենսակերպ[խմբագրել]

Կերակրվելիս հաճախ պոչը տմբտմբացնում է։ Բնակվում է թփուտային կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում, գետահովիտներում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի առաջին կեսին։ Շատ չանցած ձևավորվում են հարսանեկան զույգերը, և սկսվում են արուի սիրահետման խաղերն ու բնի կառուցումը։ Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է փոքր ծառերին կամ թփուտներում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսից մինչև հունիսի 7-րդ տասնօրյակը։

Դնում է 17 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակ՝ սև պտերով 2-5 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 14 օր։ Ձագերը հայտնվում են հունիսի 2-րդ կեսից մինչև հուլիսի 1-ին հնգօրյակը։ Ձագերը բնից դուրս են գալիս 11-12-րդ օրը, բնի շրջակայքում ևս 13-14 օր կերակրվում են ծնողների կողմից, ապա հեռանում և թաքնվում են՝ մինչև լիարժեք թռչելու ունակություն ձեռք բերելը։ Հուլիսի սկզբից օգոստոսի վերջը հայտնվում են թռիչքին լիարժեք չտիրապետող ընտանեկան խմբեր և երիտասարդ ինքնուրույն թռչող անհատներ։ Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի առաջին օրերը։

Որպես փոքրաքանակ տեսակ կարիք ունի պահպանության լրացուցիչ միջոցների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png