Գևորգ Վարդանյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Վարդանյան (այլ կիրառումներ)
Գևորգ Վարդանյան
Ծնվել էմայիսի 15, 1923(1923-05-15)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 5, 2002(2002-08-05) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Գևորգ Գրիգորի Վարդանյան (մայիսի 15, 1923(1923-05-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 5, 2002(2002-08-05), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1942-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1951 թվականից եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր նկարիչը։

1958 թվականին Մոսկվայի Մանկական թատրոնների համամիութենական փառատոնում «Երաժշտախումբ» և «Ոսկի քաղաք» բեմական ձևավորումների համար արժանացել է 1-ին կարգի դիպլոմի։ 1951 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ[1]։

Հանրապետության թատրոններում կատարել է շուրջ 130 բեմադրության գեղարվեստական ձևավորում, որոնցից 100-ը Պատանի հանդիսատեսի թատրոնում՝

  • Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաք» (1954)
  • «Գիշերային հրաշք» (1960, նաև Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում)
  • Շիլլերի «Սեր և խարդավանք» (1956)
  • Միքայել Շաթիրյանի «Երաժշտախումբ» (1957)
  • Գոցցիի «Ագռավ» (1959)
  • Ազատ Շահինյանի «Փոքր բակի մեծ հոգսերը» (1963)
  • Ռոստանի «Ռոմանտիկներ» (1963)
  • Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» (1973)
  • «Երիտասարդ գվարդիա» (ըստ Ֆադեևի, 1975)
  • Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» (1981)
  • Մովսիսյանի «Եղիցի երկիր» (1982)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։