Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի
Լատիներեն անվանում
Grossheimia caroli–henrici


Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի (լատին․՝ Grossheimia caroli–henrici), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1 մ բարձրությամբ, հաստ ցողուններով բազմամյա բույս է։ Զամբյուղները համարյա գնդաձև են՝ 20-25 մմ տրամագծով, չծածկված գագաթնային տերևներով։ Ծաղիկները դեղին են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Ջերմուկի շրջակայք)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2000–2200 մ բարձրությունների վրա, բարձրախոտում, անտառի եզրերին։ Ծաղկում է հուլիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ բուսատեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջաների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված Ջերմուկ առողջարանի շրջակայքում իրականացվող տնտեսական գործունեության ինտենսիվացման հետ, սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.