Գրիշա Մելքումյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիշա Մելքումյանց

Մելքումյանց Գրիշա Մանուկի, գնդապետ (1940 թ.), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղում։ Ընտանիքի հետ հաստատվել է Կիսլավոդսկ քաղաքում։ Ավարտել է Կիսլավոդսկ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկը, Բաքվի ռազմական բարձրագույն հրամանատարական ուսումնարանը, Մոսկվայի Միխայել Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին ծառայել է Բրեստի ամրոցում։ Բրեստի պաշտպանության ժամանակ զոհվել է։

Պարգևատրվել է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշանով (1939 թ.)։