Գրիշա Ղարիբյան (բանջարաբույծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիշա Ղարիբյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1927(1927-09-14) (96 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունգյուղատնտես

Գրիշա Արտաշեսի Ղարիբյան (սեպտեմբերի 14, 1927(1927-09-14), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանջարաբույծ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1996)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Ղարիբյանը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 14-ին Լենինականում։ 1953 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1982-2001 թվականներին եղել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտի (1998 թվականից՝ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն) բոստանային մշակաբույսերի ընտրասերման, սերմնաբուծության և մշակության տեխնոլոգիայի բաժնի վարիչ։

Մշակելէ բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության նոր և արդյունավետ տեխնոլոգիաներ։

Գրիշա Ղարիբյանի ջանքերով ստեղծվել են և շրջանացվել վեց սորտեր (սեխի՝ «Արփիկ», «Անուշիկ», ձմերուկի՝ «Արևիկ», վարունգի՝ «Գայանե», դդումի՝ «Բերքանուշ» և դդմիկի՝ «Աննա»)։

Գրիշա Ղարիբյանը մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սինթետիկ թաղանթների օգտագործումը բանջարաբուծության մեջ, Ե., 1964:
  • Պոլիﬔրային թաղանթների օգտագործումը բանջարաբուծության մեջ, Ե., 1990 (համահեղինակ)։
  • Բանջարաբուծություն, Ե., 2014:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։