Գրիգոր Տուրցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Տուրցի (XIX դարի քանդակ)

Գրիգոր Տուրցի (լատ.՝ Gregorius Turonensis, ֆր.՝ Grégoire de Tours, 538 կամ 539թ. նոյեմբերի 30, Կլերմոն-Ֆերան, Օվերն — 593 կամ 594թ. նոյեմբեր), Տուր քաղաքի եպիսկոպոս (573 թ-ից) և ֆրանկների պատմիչ: Նրա գլխավոր երկը` «Ֆրանկների պատմություն» («Historia Genes Francorum») աշխատությունն է (բաղկացած է 10 գրքից և ինքնակենսագրական ակնարկից), գրված է լատներենով: Հեղինակը շարադրում է հնագույն ժամանակներից առ 591թ. ընկած պատմական անցքերը: Երկը կարևորագույն աղբյուր է V-VI դդ. ֆրանկների թագավորության և մասնավորապես Մերովինգյան հարստության արքաների պատմության ուսումնասիրության համար: Հեղինակն իր երկի 10-րդ գրքում հիշատակում է ոմն հայազգի եպիսկոպոս Սիմոնի մասին, որը 591թ. Հայաստանից Տուր քաղաք էր եկել` փախնելով պարսկական հալածանքներից (X, 24) [1]: Սա պատմական գրականության մեջ վավերացված Ֆրանսիայի տարածքում հայի գտնվելու առաջին հիշատակումն է:

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Григорий Турский, История франков, Москва, 1987, стр. 306.