Գրիգոր Շահվերդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Շահվերդով
Ծնվել էհունիսի 27 (հուլիսի 9), 1886[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 24, 1977(1977-03-24)[1] (90 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Կոչումպրոֆեսոր[1]
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրԿուբանի պետական համալսարան[1], Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան[1] և Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Գրիգոր Գրիգորի Շահվերդով, (հունիսի 27 (հուլիսի 9), 1886[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 24, 1977(1977-03-24)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1])՝ հայ սովետական մանկավարժ, պրոֆեսոր (1924 թվական), Կիրգ․ ՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1944 թվական ), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1958 թվական)։ Սովորել է Թիֆլիսի երկաթուղայինների տեխնիկայի ուսումնարաններում, Պետերբուրգի Պ․ Ֆ․ Լեսգաֆտի ազատ դպրոցում (հետագայում ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում), Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստիտուտում։ Աշխատել է Կուբանի (Կրասնոդար, 1921-1925 թվականներին), Լենինգրադի Ա․ Ի․ Գերցենի անվան (1925—1930 թվականներ) մանկավարժական ինստիտուտներում։ 1930 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Լենինգրադի Պ․ Ֆ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մանկավարժության ամբիոնի վարիչ, ուսումնական մասի պրոռեկտոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 429.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 429