Ծնվել է 1904 թ. հոկտեմբերի 10-ին, Սուրմալուի գավառի Իգդիր գյուղաքաղաքում։ Ավարտել է Դոնի գյուղատնտեսության և մելիորացիայի ինստիտուտը 1929։ 1940-1953 թվականներին եղել է ՀԽՍՀ ջրային տնտեսության մինիստր, 1953 թվականից՝ ՀԽՍՀ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ-ի տնօրեն։
Մասնակցել է Արտաշատի, Դալմայի, Ստորին Հրազդանի և այլ ջրանցքների, ջրամբարների նախագծման, կառուցման, ՀԽՍՀ ոռոգման նոր համակարգի իրականացման աշխատանքներին։ Զբաղվել է նաև Սևանա լճի ջրերը խնայելու նպատակով Արարատյան դաշտի ստորերկրյա ու տեղական ջրերի օգտագործման, ոռոգման ցանցի նախագծման, ՀԽՍՀ ջրային տնտեսության զարգացման պատմության և այլ հարցերով։ Աղախանյանը եղել է 2-դ և 3-րդ գումարումների Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 240)։