Գրիգորի Մեստեչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Մեստեչկին
Ծնվել էհունիսի 30, 1929(1929-06-30)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 14, 2005(2005-10-14) (76 տարեկան)
Մասնագիտությունլրագրող, դրամատուրգ և սցենարիստ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ (1952)
ԱնդամակցությունՈւկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միություն
Պարգևներ
Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ

Գրիգորի Մեստեչկին (ուկրաիներեն՝ Мєстєчкін Григорій Абрамович, հունիսի 30, 1929(1929-06-30), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 14, 2005(2005-10-14)), խորհրդային ուկրաինացի դրամատուրգ, լրագրող, գավառագետ, արվեստագետ։ Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Մեստեչկինը ծնվել է 1929 թվականին Կիևում։ Լրագրությամբ զբաղվել է 1947 թվականից։ 1952 թվականին ավարտել է Կիևի համալսարանի լրագրության բաժինը։ Եղել է թերթերի և ռադիոյի հոդվածների ու տեքստերի հեղինակ, 1956 թվականից գրել է սցենարներ հեռուստատեսության համար, 1967 թվականից` կինեմատոգրաֆիայի համար։ 1974 թվականի անդամագրվել է Ուկրաինայի ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության սցենարիստների գիլդիային։ Քսան վավերագրական և հայտնի գիտական ֆիլմերի հեղինակ է, որոնք կազմում են Ուկրաինայի ազգային կինոյի ոսկե ֆոնդը[1]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վերնագիր Տարեթիվ Ծանոթագրություն
Քարե նկարչություն 1967 սցենարիստ
Ստեղծիր քո արևը 1968 սցենարիստ
Շրջանակ 1972 սցենարիստ
Լյադա 1974 սցենարիստ
Նկարիչ Ալեքսանդր Սաենկո 1975
Նկարիր քո ծաղիկը 1988 սցենարիստ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Спілка кінематографістів Украни. К., 1985. - С.103-104.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]