Գրիգորի Գավրյուշենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Գավրյուշենկո
1895 - 1937
ԾննդավայրԽարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Կոչումբրիգադայի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Գրիգորի Գավրյուշենկո (ռուս.՝ Григорий Фёдорович Гаврюшенко, 1895, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - 1937, Մոսկվա, ԽՍՀՄ), Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, բրիգադայի հրամանատար (1935)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Գավրյուշենկոն ծնվել է 1895 թվականին Ռուսական կայսրության Խարկովի նահանգում։ Ստացել է բարձրագույն ռազմական կրթություն։ Եղել է Ուկրաինայի կոմունիստական կուսակցության անդամ։ 1931 թվականի սեպտեմբերին ժողկոմ Կ. Վորոշիլովը, ստուգելով Ուրալում զինվորական մասերի պատրաստականությունը, ուշադրություն դարձնելով դիպուկ կրակող հրաձիգին, 57-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալին` Գրիգորի Ֆեդորի Գավրյուշենկոյին, որն անցյալի ռազմական վաստակի համար արժանացել էր զինվորական Գեորգիևյան խաչի ժապավենակապի, գործուղեց Տյումեն` որպես նոր կազմավորված դիվիզիայի հրամանատար։ Լեոնիդ Դմիտրիի Բելոզերով-Գլադիշևը եղել է նրա օգնականը[1]։ 1932 թվականից եղել է Ուրալի ռազմական շրջանի 65-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար[2]։ Բնակվել է Տյումենում, Տելեգրաֆնայա 8 հասցեում։ 1935 թվականի նոյեմբերի 26-ին դարձել է բրիգադի հրամանատար[3]։ 1937 թվականի մարտի 19-ին ձերբակալվել է և դատապարտվել հակահեղափոխական ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավված լինելու մեղադրանքով։ 1937 թվականի հուլիսի 1-ին գնդակահարվել է։ Թաղված է Մոսկվայի Դոնի գերեզմանատանը։ Արդարացվել է 1957 թվականի ապրիլի 20-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Գեորգիի զինվորական խաչ
  • Կարմիր դրոշի շքանշան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сувениров О. Ф. Трагедия РККА 1937—1938. — М.: ТЕРРА, 1998. — 528 с. — ISBN 5-300-02220-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Белозеров-Гладышев Леонид Дмитриевич
  2. «Гаврюшенко Григорий Федорович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  3. «Гаврюшенко Григорий Федорович». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]