Գրեմլիններ
| Գրեմլիններ Gremlins |
|
| Ժանր | Սարսափ, Կատակերգություն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1984 |
| Լեզու | անգլ.՝ |
| Ռեժիսոր | Ջո Դանթե |
| Պրոդյուսեր | Սթիվեն Սփիլբերգ Մայլք Ֆիննել |
| Սցենարիստ(ներ) | Քրիս Քոլամբոս |
| Օպերատոր | Ջոն Հորա |
| Երաժշտություն | Ջերրի Գոլդսմիթ |
| Ընկերություն | Warner Bros. |
| Տևողություն | 106 րոպե |
| Բյուջե | 11 000 000 $ |
| Շահույթ | 153,083,102 $ |
| IMDb | ID 0087363 |
«Գրեմլիններ» (անգլ.՝ Gremlins), 1984 թվականին նկարահանված սարսափ կատակերգություն ֆիլմ:
Ռեժիսոր Ջո Դանթեն նկարահանել է ֆիլմը Քրիս Քոլամբոսի սցենարով, իսկ որպես ֆիլմի պրոդյուսեր հանդես է եկել Սթիվեն Սփիլբերգը:
Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունեցել կինովարձույթում և արժանացել կինոքննդատների հավանությանը: 1990 թվականին նկարահանվել է նաև ֆիլմի շարունակությունը` «Գրեմլիններ 2. Նոր խմբաքանակ» անվանումով:
Սյուժեն [խմբագրել]
Ֆիլմի հերոս Բիկկի Պելցերը ապրում է ամերիկյան մի փոքրիկ քաղաքում սովորական կյանքով: Նա սովորում է, աշխատում է բանկում, ունի շուն, սիրահարված է իր գեղեցկուհի գործընկերուհուն` Քեյթին:
Բայց ամեն ինչ փոխվում է այն ժամանակվանից, երբ նրա հայրը` գյուտարար Ռենդելլ Պելցերը Ծննդյան տոներին նրան նվիրում է մի փոքրիկ զավեշտալի կենդանի` մոգվայ, որը նա գնում է չինական թաղամասերի խանութներից մեկում: Վաճառողը նրանց պատվիրում 3 կարևոր բան. նրանց ներկայությամբ չմիացնել պայծառ լույս, թույլ չտալ որ նրա վրա ջուր կաթա և ամենակարևորը` չկերակրել նրան կեսգիշերից հետո: Պելցերը կենդանուն անվանում է Գիզմո:
Սակայն մի անգամ Բիլլին պատահաբար թրջում է Գիզմոյին և նա սկսում է ինքնաբազմանալ` և ծնվում են ուրիշ փոքրիկ կենդանիներ, որոնք սակայն շատ չար են լինում: Մի անգամ նրանք փչացնում են ժամացույցը և Բիլլին կերակրում է Գիզմոյին կեսգիշերից հետո և այդ ժամանակ Գիզմոյի վրա առաջնում են բլթակներ, որոնցից ծնվում են ավելի չար կենդանիներ` Գրեմլիններ:
Բիլլին սկսում է Գիզմոյի հետ պայքարել Գրեմլինների դեմ, որոնք համախմբվելով փորձում են վերացնել քաղաքը և սպանել նրա բոլոր բնակիչներին ...
Դերերում [խմբագրել]
- Զակ Հելլիգան - Բիլլ Պելցեր
- Ֆիբի Քեյթս — Քեյթ Բերինջեր
- Հոյթ Էքսթոն — Ռենդելլ Պելցեր
- Ֆրենսիս Լի ՄակՔեյն — Լինն Պելցեր
- Կեկ Լյուկ — միստր Վինգ, Գիզմոյի նախկին տերը
- Քորի Ֆելդման — Փիթ Ֆեունտեյն
- Պոլլի Հոլլիդեյ — միսսիս Ռուբի Դիգլ
- Դիկ Միլլեր — Մյուրրեյ Ֆատտերման
- Ջեկի Ջոզեֆ — Շեյլա Ֆատտերման
- Սքոթ Բրեյդի - շերիֆ Ֆրենկ
- Ջաջ Ռեյնհոլդ — Ջերալդ Հոփքինս
- Էդվարդ Էնդրյուս — միստր Ռոլանդ Կորբեն
- Ջոն Լու — միստր Վինգի թոռը
ֆիլմում էպիզոդիկ դերերով հանդես են եկել նաև ֆիլմի ստեղծագործական կազմի անձինք և այլ հայտնի կինոդեմքեր
- Սթիվեն Սփիլբերգ — հաշմանդամի սայլակով տղամարդ
- Թոմ Բերինջեր — լրագրող
- Ջերրի Գոլդսմիթ — հեռախոսախցիկի տղամարդ
- Ուիլյամ Շալլերտ — հայր Բարտլետտ
- Չաք Ջոնս — միստր Ջոնս