Գրավիդոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրավիդոֆոբիա
Տեսակֆոբիա

Գրավիդոֆոբիա (լատին․՝ gravida՝ հղիություն, հին հունարեն՝ φόβος՝ վախ), վախ հղիների հանդիպելուց, հղիությունից։

Գրավիդոֆոբիան հոգեբանական խնդիր, վախ է։ Դրանով տառապում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Այն կարող է առաջանալ հետևյալ սթրեսների հետևանքով՝ մահացած երեխայի ծնունդ, հղիի մահ, մոր հետ բարդ հարաբերություններ։ Երեխա չունեցող տղամարդկանց մոտ այս վախն ավելի դժվար կերպով է առաջանում։ Տեսնելով հղի կնոջ՝ նրանք մեծ սթրես են տանում, երբեմն՝ զզվանք ապրում և խուճապի մատնվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Беременность женщины: от древности до наших дней». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.