Գրաավիլոհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրաավիլոհի
Գրաավիլոհիի բաղադրիչները
Սկանդինավյան երկրներ
Ծագում
Տեսակձկնուտեստ
Ենթատեսակհում ձկից ուտեստ և salmon dish?
Առաջացման երկիրՆորվեգիա, Դանիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Իսլանդիա
Բաղադրամասեր
Հիմնականձուկ, հաց, կիտրոն, սև պղպեղ, աղ
Հնարավորկոնյակ,
 Gravad lax Վիքիպահեստում

Գրաավիլոհի (ֆիններեն՝ graavilohi), գրավլաքս (շվեդ.՝ gravlax կամ gravad lax, հոլ.՝ gravad laks, դան․՝ gravlaks, էստ․՝ graavilõhe, իսլ.՝ graflax, բառացի «գերեզմանային սաղմոն»), ձկնուտեստ, որը դասվում է սառը խորտիկների դասին։ Ուտեստը բնորոշ է Հյուսիսային Եվրոպայի երկրներին, հատկապես Ֆինլանդիային, Շվեդիային, Նորվեգիային, Դանիային և Իսլանդիային։ Գրաավիլոհին իրենից ներկայացնում է բարձր որակի հում ձուկ, որը մարինացվում է։ Սովորաբար մատուցվում է սառը վիճակում՝ սամիթի և մանանեխի սոուսով, կարելյան բլիթներով։ Մատուցվում է հացի վրա քսված կամ եփած կարտոֆիլով։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաավի- արմատը, գրավ- (graavi, grav) ծագում է հյուսիսգերմանական gräva «փորել» արմատից, որը իր հերթին առաջացել է *grabą, *grabō «փոս», «գերեզման» բառույթներից, որն էլ իր հերթին ծագում է հնդեվրոպական *ghrebh- «փորել» արմատից[1][2]։ Այդ անվանումը հղվում է պատրաստման միջնադարյան ավանդույթին, որի համար նախատեսված ձուկը բռնվում էր պարտադիր նեղուցներից։ Այնուհետ ձուկը աղ էր դրվում։ Այս մեթոդը սկզբնական շրջանում կիրառվում էր նաև իսլանդական հաուկարլ և շվեդական սյուրստրեմինգ պատրաստելու համար[3]։

Պատրաստման գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձաձկան պաշտետից գրաավիլոհի

Հիմնական բաղադրամասերն են՝ գետի կամ ծովի ձուկ (Ատլանտյան սաղմոն, կարմրախայտ, կարելի է օգտագործել նաև խոշոր սիգ), աղ, շաքարավազ, սամիթ։ Ձկնային ֆիլեն ցանվում է աղով, շաքարով, սամիթով և պղպեղով։ Այնուհետև փաթաթում են ֆոլգայով։ Հաճախ ավելացնում են նաև 20- 30 գրամ ջին, կոնյակ, բրենդի կամ կալվադոս[4] և պահվում է 3-4 օր սառը վայրում՝ հաճախ ճնշման տակ։ Արդյունքում ձուկը ենթարկվում է մասնակի ֆերմենտացիայի և ստանում է յուրահատուկ համ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաավիլոհի» հոդվածին։