Գվառազարի գանձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվիրաբերված թագեր և խաչեր, 19-րդ դարի վիմագրություն
Վեստգոթյան թագավոր Ռեկկեսվինտի կախվող թագը, որը պատրաստված է ոսկուց և թանկարժեք քարերից, 7-րդ դարի 2-րդ կես
Մանրամասներ Ռեկկեսվինտի կախվող թագից, Մադրիդ[1]
Գուադամուր քաղաքի տեղայնքը


Գվառազարի գանձ (իսպ.՝ Tesoro de Guarrazar), Իսպանիայի Տոլեդո համայնքի Գուադամուր քաղաքից հայտնաբերված հնագիտական գտածոներ, որոնք բաղկացած են 26 նվիրաբերված թագերից, ոսկե խաչերից, որոնք ի սկզբանե նվիրաբերվել են Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն վեստգոթերի թագավորների կողմից 17-րդ դարում Հռոմեական Իսպանիայում` որպես ուղղափառ եկեղեցու հավատքի և եկեղեցական հիերարխիայի հնազանդության ժեստ[2]։ Ամենաարժեքավորը Շրի Լանկայից բերված Ռեկկեսվինտ թագավորի կապույտ սաֆիրով թագն ու կախազարդն է։ Թեև այժմ գանձը մասնատված է և մեծ մասն անհետացել է, այն համարվում է վաղ միջնադարյան քրիստոնեական զոհաբերությունների լավագույն պահպանված խումբը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստգոթյան ոսկերչական աշխատանքի լավագույն նմուշ հանդիսացող գանձը հայտնաբերվել է 1858-1861 թվականներին[3] Իսպանիայի Տոլեդո քաղաքին մոտ գտնվող Գուադամուր քաղաքի Գվառազար կոչվող այգում։ Գանձը մասնատված է, մի մասը գտնվում է Փարիզի միջնադարյան թանգարանում[4], զինանոցի մյուս մասը` Մադրիդի թագավորական պալատում (այժմ՝ Մադրիդի Ազգային հնագիտական թանգարան)։ 1921-1936 թվականներին Գվառազարի գանձի մասերից գողացել են և դրանք անհետացել են։

Վեստգոթյան որոշ ոսկե ցանցահյուսազարդեր հայտնաբերվել են 1926 թվականին Խաեն պրովինցիայի Տոռեդելխիմենո քաղաքում, որոնք բաղկացած են կախվող թագերից ու խաչերից[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվառազարում հայտնաբերված գանձերը իբերիական մետաղագործական շարունակական ավանդույթի մասն են, որոնք թվագրվում են նախապատմական ժամանակներին։ Այս վեստգոթյան ստեղծագործությունների վրա իրենց ազդեցությունն են ունեցել բյուզանդացիները, սակայն Գվառազարում հայտնաբերված թանկարժեք քարերի տեխնիկան կիրառվել է գերմանացիների կողմից, դրոշման ոճը նույնպես գերմանական է։ Թագերի ոճը բյուզանդական է, և դրանք ստեղծվել է ոչ կիրառական նպատակներով։ Դրանք ընծաներ են եկեղեցիներին, որպեսզի կախվեն խորանի վերևում։

Ամենաարժեքավոր գտածոներից են թագավորական 2 կախվող թագերը, որոնք պատկանել են Ռեկկեսվինտ և Սվինտիլա թագավորներին։ Երկուսն էլ պատրաստված են ոսկուց, պատված են սաֆիրով, մարգարիտոներով և այլ թանկարժեք քարերով։ Սվինտիլա թագավորի թագը գողացել են 1921 թվականին, և այն այլևս չի գտնվել։ Կան մի քանի այլ փոքր թագեր և բազմաթիվ կախվող խաչեր, բնօրինակ գոտիներ, որոնք նույնպես անհետացել են։

Գտածոները Հանրային աշխատանքների նախարարության հնագիտական պեղումների խմբի և Պատմության թագավորական ակադեմիայի (ապրիլ, 1859) հետ միասին կազմում են հետևյալ խումբը՝

  • Մադրիդի Ազգային հնագիտական թանգարան` վեց թագեր, 5 խաչեր, կախազարդ, փայլաթիթեղի և ջրանցքների մնացորդներ (գրեթե բոլորը ոսկուց են)
  • Մադրիդի թագավորական պալատ` թագ և ոսկե խաչ, քարի վրա փորագրված Հայտնությունը։ 1921 թվականին Մադրիդի թանգարանից գողացել են մեկ թագ, գզրոցի բեկորներ բյուրեղապակյա գնդով, և դրանք չեն հայտնաբերվել
  • Փարիզի միջնադարյան ազգային թանգարան՝ 3 թագեր, 2 խաչեր, շղթաներ և ոսկե կախազարդեր

Կան հռոմեական սրբավայրերից բազմաթիվ քանդակների բեկորներ, շինությունների մնացորդներ, քրիստոնեական հավատքի դառնալուց հետո այստեղ հայտնվել են գերեզմաններ։ Կրաքարե անկողնում պառկած է կմախք, ամենալավ պահպանված գերեզմանում գտնվել է ավազ։ Լավ պահպանված քարե շերտաքարի վրա կա լատիներեն արձանագրություն, որտեղ հիշատակված է Կրիսպին անունով քահանան, թվագրվում է 693 թվական (Էգիկայի կառավարման 51-րդ տարի, Տոլեդոյի 17-րդ կոնսուլ)։ Այս շերտաքարն այժմ գտնվում է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանում։ Sónnica խաչի վրայի արձանագրությունը պահպանվում է Փարիզում, որտեղ հիշատակվում է այս եկեղեցու անունը

INDI
NOM
INE
OFFERET SONNICA
SCE
MA
RIE
INS
ORBA
CES

In D[omin]i Nomine offeret Sonnica S[an]c[t]e Marie in Sorbaces

Աստծո անունով, Սոննիկան [սա] առաջարկում է Սուրբ Մարիամին սորբակերենով

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The first R is held at the Musée de Cluny, Paris.
  2. Musée National du Moyen Âge, Hôtel de Cluny Արխիվացված 2010-03-17 Wayback Machine: the Musée de Cluny conserves one of the votive crowns.
  3. M.F. Guerra, T. Galligaro, A. Perea, "The treasure of Guarrazar : Tracing the gold supplies in the Visigothic Iberian peninsula", Archeometry 49.1 (2007) pp. 53-74.
  4. Encyclopaedia Britannica 1911, s.v. "Crown"
  5. Described and compared in Alicia Perea, "Visigothic filigree in the Guarrazar (Toledo) and Torredonjimeno (Jaén) treasures," Historic Metallurgy 40.1 (2006).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amador de los Rios, José (1861). El arte latino-bizantino en España y las coronas visigodas de Guarrazar: ensayo histórico-crítico (1861) (Spanish). Madrid: Imprenta Nacional.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Guerra, Maria Filomena; Calligaro, Thomas; Perea, Alicia (2007). «The treasure of Guarrazar: Tracing the gold supplies in the visigothic Iberian peninsula». Archaeometry. Oxford: Wiley-Blackwell. 49 (1): 53–74. doi:10.1111/j.1475-4754.2007.00287.x. ISSN 0003-813X.
  • Williams, Leonard (1907). «Gold, silver, and jewel work. Iron-work». The arts and crafts of older Spain. Vol. 1. London: T. N. Foulis.
  • Perea, Alicia. El Tesoro Visigodo De Guarrazar (Spanish). Madrid: Universidad Complutense de Madrid. ISBN 84-00-07732-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Calligaro, Thomas; Dran, J.-C.; Poirot, J.-P.; Querré, G.; Salomon, J.; Zwaan, J. C. (2000). «PIXE/PIGE characterisation of emeralds using an external micro-beam». Nuclear Instruments and Methods in Physics Research Section B. Elsevier. 161–163: 769–774. doi:10.1016/S0168-583X(99)00974-X.
  • Dran, Jean-Claude (2002). «Accelerators in Art and Archaeology» (PDF). Proceedings of 8th European Particle Accelerator Conference. CERN: 124–128. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  • Perea, Alicia. El tesoro visigodo de Guarrazar (Madrid: Consejo Superior de Investigaciones Científicas), 2001.
  • Eger, Christoph (2004). «Krone und Kreuz König Svinthilas: Westgotische Hofkunst und Plate-inlaying». Madrider Mitteilungen. Wiesbaden: Reichert. 45: 449–506. ISSN 0418-9744.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվառազարի գանձ» հոդվածին։