Գվադալետեի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվադալետեի ճակատամարտ
Թվականհուլիսի 19, 711 կամ 712 թ.
Մասն էԻսլամական նվաճումներ
ՎայրՀավանաբար Խարես դե լա Ֆրոնտերա քաղաքի մոտակայքում, հարավային Իսպանիա
ԱրդյունքՄուսուլմանների կատարյալ հաղթանակ
Հակառակորդներ
(քրիստոնյա) Վեստգոթական թագավորություն(մուսուլման) Ումմայադների խալիֆայություն
Հրամանատարներ
ՌոդերիքԹարիք իբն Զիյադ
Կողմերի ուժեր
~2,500 (Քոլլինս)

33,000 (Լյուիս)


100,000 (իսլամական աղբյուրներ)
~1,900 (Քոլլինս)

12,000 (Լյուիս)


187,000 (քրիստոնեական աղբյուրներ)
Ռազմական կորուստներ
Ծանրմոտ 3000

Գվադալատեի ճակատամարտ (իսպ.՝ Batalla de Guadalete, արաբ․՝ معركة سهل البرباط‎‎), ճակատամարտ, որ տեղի է ունեցել 711 կամ 712 թ-ին հուլիսի 19-ին քրիստոնյա վեստգոթական Հիսպանիայի թագավորության և ներխուժող մուսուլմանական ուժերի միջև։ Տեղի է ունեցել Գվադալետե գետի ափին։ Չնայած ճակատամարտի հստակ վայրը հայտնի չէ, ենթադրում են, որ այն կարող է տեղի ունեցած լինել հարավային Իսպանիայի Խարես դե լա Ֆրոնտերա քաղաքի մոտակայքում։

Քրիստոնյա ուժերի ղեկավարն էր վեստգոթերի արքա Ռոդերիքը, իսկ մուսուլմանների (արաբներ և բերբերներ) առաջնորդն էր Թարիք իբն Զիյադը։ Ճակատամարտն ավարտվեց մուսուլմանների լիակատար հաղթանակով. սպանվեցին Ռոդերիքն ու բազմաթիվ վեստգոթ ազնվականներ։ Հաղթանակի շնորհիվ մուսուլմանները գրավեցին Հիսպանիայի մայրաքաղաք Տոլեդոն, իսկ շուտով նաև ողջ Պիրենեյան թերակղզին։

Այս ճակատամարտի հիմնական աղբյուրը Մոսարաբյան ժամանակագրությունն է, որը գրվել է Տոլեդոյի մոտակայքում 754 թ-ին[1]։

Ճակատամարտը հայտնի է նաև Խարես դե լա Ֆրոնտերայի ճակատամարտ, Լա Ջանդայի ճակատամարտ, Ռիո Բարբատեի ճակատամարտ անուններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռոջեր Քոլլինս (1989), Իսպանիայի արաբական նվաճումը, 710-97 թթ. (Լոնդոն. Blackwell Publishing)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվադալետեի ճակատամարտ» հոդվածին։