Գուրգեն Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Ասլանյան
Ծնվել էսեպտեմբերի 23, 1904(1904-09-23)[1][2]
Իջևան[1][2]
Մահացել էհոկտեմբերի 8, 1960(1960-10-08)[1][2] (56 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես
Հաստատություն(ներ)ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկրագործության գիտահետազոտական ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտագրոքիմիա[1][2]
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1931)[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1956)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Գուրգեն Շաքարի Ասլանյան (սեպտեմբերի 23, 1904(1904-09-23)[1][2], Իջևան[1][2] - հոկտեմբերի 8, 1960(1960-10-08)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային ագրոքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է սեպտեմբերի 23-ին, Քարվանսարայում (այժմ՝ Իջևան)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1931)։ Եղել է ՀԽՍՀ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ (1944-1952, 1955-1960)։ Աշխատությունները նվիրված են ագրոքիմիայի և պարարտացման տարբեր հարցերին, հատկապես կարևոր են բույսերի վրա միկրոտարրերի ֆիզիոլոգիական ազդեցության վերաբերյալ հետազոտությունները։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականին։Մահացել է հոկտեմբերի 8-ին, Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հացահատիկային կուլտուրաների պարարտացումը, Երևան, 1951։
  • Դաշտային կուլտուրաների պարարտացումը Հայկական ԽՍՌ-ում, Երևան, 1959։
  • Закавказское совещание по агрохимии, 1959: т.л. (Редкол.: Г. С. Давтян, Е. М. Мовсисян, Г. Ш. Асланян и др.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Ասլանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 564