Գուսենվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գուսենվիլ
ֆր.՝ Goussainville[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես11,52 կմ²
Բնակչություն30 693 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ95190[3]
Պաշտոնական կայքville-goussainville.fr և ville-goussainville.fr/index.php(ֆր.)
Գուսենվիլ (Ֆրանսիա)##
Գուսենվիլ (Ֆրանսիա)

Գուսենվիլ (ֆր.՝ Goussainville), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 30 կիլոմետր դեպի արևելք[4]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 30.388[5]: 2013 թվականի հունվարի 1-ից համայնքը անդամագրվել է Ռուասի Պորտ դը Ֆրանս ագլոմերացիային (communauté d'agglomération Roissy Porte de France)[6]:

1973 թվականին Գուսենվիլում է տեղի ունեցել Փարիզի ավիաշոուին մասնակցող Տու-144 գերձայնային ինքնաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվել են օդանավի անձնակազմի բոլոր՝ վեց անդամները և ութ բնակիչ։ Դրանից մեկ տարի անց մերձակայքում բացվել է Շառլ դը Գոլի անվան օդանավակայանը, և օդ բարձրացող ու վայրէջք կատարող ինքնաթիռների գրեթե անընդմեջ աղմուկը դարձել է մշտական հիշեցում մահացու աղետի մասին[7][8]։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 832 թվականին, Gunsane Villa ձևով[9], այնուհետև՝ 862-ին՝ Gunsanevilla, 1137-ին՝ Gunseivilla, 1173-ին՝ Gunzavilla, XIII դարասկզբին՝ Gonsenvilla, 1221-ին՝ Gosseynvilla, 1247-ին՝ Guossenvilla[10]:

Ըստ ամենայնի՝ այդ անվանումը նշանակել է Գունզայի ագարակ (la ferme de Gunza)[9]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 20.504 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 14.538-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 70,9 տոկոս՝ 1999 թվականի 69,1%-ի դիմաց)։ Տնտեսապես ոչ ակտիվ 5.966 անձանցից 2.411-ը սովորողներ էին, 1.123-ը՝ թոշակառուներ, 2.432-ը չէին աշխատում այլ պատճառներով[11]։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 9.365 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 14.581 եվրո[12]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին քաղաքի հանրային 13 նախակրթարաններն ունեին 1.718, հանրային 13 տարրական դպրոցները՝ 2.782 սան։ Միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների 19 կամպուսներում ընդհանուր առմամբ կար շուրջ 4.500 ուսանող[13]։

Ավագ դպրոցներ.

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[17] і INSEE[18]):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
  5. Данные национального института статистики и экономических исследований INSEE
  6. CC Roissy Porte de France, ed. (1/10/2012). «Intercommunalité : Adhésion de Goussainville à Roissy Porte de France, un vote unanime» (pdf). Communiqué de presse. Վերցված է 1 octobre 2015-ին..
  7. «French ghost town deserted for 40 years - thanks to Charles de Gaulle». uk.news.yahoo.com (կանադական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  8. Holt, Ophelia (2014 թ․ օգոստոսի 15). «40 Years of Vacancy in the Eerie Paris Ghost Town of Goussainville». Atlas Obscura (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  9. 9,0 9,1 – Marianne Mulon –Noms de lieux d’Île-de-France, Bonneton, Paris, 1997 2862532207
  10. Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
  11. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  12. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  13. "Les établissements Արխիվացված 2016-09-11 Wayback Machine." Goussainville. Retrieved on September 4, 2016.
  14. Home. Collège Georges Charpak de Goussainville. Retrieved on September 4, 2016.
  15. Home. Collège Montaigne. Retrieved on September 4, 2016.
  16. Home. Lycée Romain Rolland. Retrieved on September 4, 2016.
  17. http://cassini.ehess.fr/ Population par commune avant 1962 (résultats publiés au journal officiel ou conservés aux archives départementales)
  18. INSEE : Population depuis le recensement de 1962

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուսենվիլ» հոդվածին։