Գույների գործարան
Գույների գործարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և սելֆիի թանգարան |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Սան Ֆրանցիսկո |
Հիմնադրվել է | օգոստոս 2017 |
Կայք | colorfactory.co |
Գույների գործարան (անգլ.՝ Color Factory), փոփ արվեստի ինտերակտիվ արվեստի ցուցահանդես` սենյակային չափերի վառ ինստալյացիներով, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է գունային մի կոնցեպտի։ 2017 թվականին ութ ու կես ամիս այն գործել է Սան Ֆրանցիսկոյում, իսկ այժմ գործում է Նյու Յորքում և Հյուսթոնում[1][2][3]։
Գույների գործարանը մեջբերվում է որպես «Ինստագրամի թանգարանների» մեկը. արվեստի ժամանակավոր ցուցադրությունները նախատեսված են ավելի երիտասարդ լսարանի համար, նախագծված են լուսանկարվելու (հատկապես` ինքնալուսանկարի) և Ինստագրամում և այլ սոցիալական ցանցերում կիսվելու համար[1][2][3][4][5][6][7][8]։ Դրա համահիմնադիր Ջորդան Ֆերնին հանրայնորեն դեմ է արտահայտվել Գույների գործարանի` Ինստագրամի թանգարան լինելու մտքին, շեշտելով, որ իր նպատակն է եղել «ստեղծել մի բան, որը հաճելի կլինի զգալ, այլ ոչ թե լուսանկարել»[1]։
Գույների գործարանում ցուցադրվել են արվեստագետներ Ջասոն Փոլանի, Լակվենա Մակիվերի, Մոլի Յանգի, Թոշա Սթիմեյջի և Թոմ Սթայթի աշխատանքներից[2][5]։ Ցուցանմուշները ներառում են գունավոր փուչիկներով լցված դահլիճներ և լուսավոր պարային սրահներ, ինչպես նաև` ամբողջ ցուցացրահում տեղադրված են տեսախցիկներ` լուսանկարելու համար[3][5][7][9]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գույների գործարանը հիմնադրվել է 2017 թվականի օգոստոսին, միջոցառումների կազմակերպիչ-բլոգեր Ջորդան Ֆերնիի, նկարիչ Լեա Ռոզենբերգի և դիզայներ Էրին Յանգի կողմից[2]։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել որպես 15 ինստալյացիաներից բաղկացած 3.7 կմ մակերեսով և մեկ ամիս տևողությամբ ցուցահանդես, որի հովանավորներն էին Alaska Airlinesը և Method Soap-ը[2]։ Իր ժողովրդականության շնորհիվ Սան Ֆրանցիսկոյի ցուցադրությունն ընդհանուր առմամբ երկարաձգվել է ութ ու կես ամսով[1][3][10]։
2018 թվականի հունիսին և հուլիսին Գույների գործարանը համագործակցել է Կուպեր Հյուիթի, Նյու Յորքի Սմիթսոնյան դիզայնի թանգարանի հետ` ցուցադրելու համար «Մանհեթենի գունավոր զբոսանքը» բացօթյա գեղարվեստական ինստալյացիան, որի ժամանակ գետինը ներկվել է մի քանի գույներով, որոնցից յուրաքանչյուրըժի նմուշը վերցվել է Մանհեթենի տարբեր փողոցներից[2][4][11]։
2018 թվականի օգոստոսին Գույների գործարանը վերաբացվել է որպես 16 իստալյացիաների 1.9 կմ քառակուսի մակերեսով ժամանակավոր ցուցահանդես Նյու Յորքի Սոհո թաղամասում, որը հովանավորներն են Maybelline-ը և Gymboree-ն[2][4][5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Wang, Jenna. «The Rise Of The Pop-Up Economy». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Bedolla, Daise. «The Ultimate Instagram Exhibit Is Headed to New York City». The Cut (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Lord, Emma. «The Instagram-Famous Color Factory Has 16 New Rooms With Built-In Cameras For Photo Opps». Bustle (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Introducing Color Factory, The Latest Instagrammable Pop-Up Coming To NYC». Gothamist (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Winkelman, Natalia (2018 թ․ օգոստոսի 21). «The Color Factory Is Made for Instagram, but Is It Art?». The Daily Beast (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Hess, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 26). «The Existential Void of the Pop-Up 'Experience'». The New York Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 7,0 7,1 Business, Story by Kaya Yurieff, CNN Business Video by Lisa Fischer, CNN. «Instagramable pop-ups can teach retailers a thing or two». CNN. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Vox (2018 թ․ սեպտեմբերի 19), How "Instagram traps" are changing art museums, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին
- ↑ «Museum of Explosive Color Coming to NYC». NBC New York (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Peek inside San Francisco's newest Instagramable hotspot». Curbed SF. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Walk Displays Colors from 265 Blocks of NYC». NBC New York (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գույների գործարան» հոդվածին։ |