Գուան Դաոշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուան Դաոշեն
չինարեն՝ 管道昇
Ծնվել է1262[1][2][3][…]
ԾննդավայրHuzhou, Չժեցզյան, Չինաստան
Մահացել է1319[2][3][4]
Մահվան վայրՊեկին
ԳերեզմանZhao Mengfu tomb
ՔաղաքացիությունՅուան[5]
Ազգությունհան
Մայրենի լեզուչինարեն
Մասնագիտություննկարչուհի, բանաստեղծուհի, գրող և գեղագիր
ԱմուսինՉժաո Մենֆու[5]
Ծնողներհայր՝ Guan Shen?[5]
ԵրեխաներZhao Yong?
 Guan Daosheng Վիքիպահեստում

Գուան Դաոշեն (չին. 管道昇, փին.Guǎn Dàoshēng, 1262[1][2][3][…], Huzhou, Չժեցզյան, Չինաստան - 1319[2][3][4], Պեկին), բանաստեղծուհի, նկարիչ և գեղագիր Չինաստանում՝ Յուան դինաստիայի օրոք։

Գուան Դաոշեն. «Եղեգն և քար»

Չինաստանում լայնորեն ճանաչված է որպես առաջին կին նկարիչ։ Նրա հայրը համոզված էր, որ նա բացառիկ երեխա էր, երբ ծնվեց, ուստի Գուան Դաոշեն անունը թարգմանվում էր որպես «Ծագող արև»[6]։

Գուան Դաոշենը դարձել է իր ժամանակի և հետագա դարաշրջանի կիրթ չինացի կանանց կուռքը։ Նա հայտնի նկարիչ և գեղագիր Չժաո Մենֆուի կինն էր, բայց միևնույն ժամանակ նա նույնպես նշանավոր նկարիչ և գեղագիր էր։ Իր պոեզիայում օգտագործելով տղամարդկանց բնորոշ ոճային նկարներ, ուշադրություն էր դարձնում իր ոճի և անհատականության պահպանմանը։ Նա իր բանաստեղծություները գրում էր թղթե փաթեթների վրա և նկարում էր այդ թղթերի վրա պատկերներ, այդ կերպ դրանց ծանոթացնում էր լայն լսարանին։ Նրա բանաստեղծություններին բնորոշ է ամուսնու և երեխաների հանդեպ հոգատարությունը, ինչպես նաև հեգնանքն ու ծաղրը։ Նրա բանաստեղծությունների թվում կա մեկը, ով դժգոհություն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ ամուսինը հարճ է վերցրել, և բանաստեղծական մի շարք, որում նա համոզում է նրան կյանքը դրսում։

Գուան Դաոշենի ամուսնու և որդու` Չժաո Յունի ստեղծագործությունների թղթապանակը հավաքվել էր մոնղոլ կայսր Այուրբարիբադի մեկ ընդհանուր հավաքածուի մեջ։ Մոնղոլ կայսրը հմայվում էր նրանով, որ մեկ ընտանիքում հավաքված են այդքան տաղանդավոր նկարիչներ և գեղագիրներ։ 1319 թվականին, 58 տարեկան հասակում երկարատև և ծանր հիվանդությունից վախճանվել է Գուան Դաոշենը։ Կնոջ մահից հետո ամուսինն ապրեց երեք տարի:Гуань Даошэн. «Бамбуковые рощи в тумане и дождь», 1308 год династия Юань

Նրանք հուղարկավորվել են միևնույն գերեզմանատանը, Դեցինի` Չժեցյան ժամանակակից գավառի Դունհենշան լեռան մոտակայքի թաղամասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուան Դաոշեն» հոդվածին։