Գորշ փտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորշ փտում, բոտրիդիոզ, բույսերի հիվանդություն, որի հարուցիչները Botrytis ցեղի անկատար սնկերն են, հիմնականում՝ Bottrytis cinerea-ը։ Հարուցիչներն ավելի ակտիվ են խոնավ և համեմատաբար ցածր ջերմաստիճանի դեպքերում։ Բույսի տարբեր մասերի վրա ի հայտ են գալիս մահացած հյուսվածքի գորշ բծեր և մոխրագույն թավշանման փառ՝ կազմված սնկամարմնից և կոնիդիումներից (սպոր), ժամանակի ընթացքում առաջանում են մանր կլոր սև սկլերոցիումներ։ Առավել տարածված են արևածաղկի, մորենու, խաղողենու, մոռենու, սալորենու, բալենու, շաքարի ճակնդեղի, երեքնուկի, տզկանեփի, մակարդախոտի, բանջարեղենային մշակաբույսերի և այլնի։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկասպաններով սերմերի ախտահանում և սրսկում, վեգետացիայի ընթացքում բույսերի մշակում բոտրանով, ռովրալով, սումլեքսով և այլն։ Շաքարի ճակնդեղի և բանջարեղենի առողջ նմուշահատերի պահեստավորում, պահեստների ախտահանում և բարենպաստ ռեժիմի պահպանություն (օդի խոնավությունը՝ 85%, ջերմաստիճանը՝ 1-2 C°)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։