Կոնիդիումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնիդիումներ (հուն.՝ κονία — փոշի և εἶδος — տեսակ), անսեռ բազմացման սպորներ. գոյանում են սնկերի հատուկ ճյուղերի՝ կոնիդիակիրների վրա։ Բնորոշ են անկատար և պարկավոր սնկերին։ Կոնիդիումները լինում են գնդաձև, ձվաձև, թելաձև, աստղաձև, զսպանակաձև ոլորված։ Տարբերվում են գույնով, բջիջների թվով, ծագմամբ։ Ստորակարգ սնկերի՝ ֆիկոմի-ցետների կոնիդիումները ձևափոխված սպորանգիումներն են։

Օդի մեջ կոնիդիումների քանակը կախված է եղանակային և մթնոլորտային պայմաններից։ Մարդը 1 ժամվա ընթացքում ներշնչում է 40 կոնիդիում։ Իմունային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ կինիդիումներ ունեցող սնկերը կարող են առողջական խնդիրներ առաջացնել, ինչպես օրինակ թոքերի բորոքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png