Գորիի գրավում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորիի գրավում
Թվական2008 թվականի օգոստոսի 13-22
(1 շաբաթ և 2 օր)
Մասն էՌուս-վրացական պատերազմ
ՎայրԳորի, Վրաստան
ԱրդյունքՌուսաստանի հաղթանակ
  • Վրաստանը սկսեց խաղաղության բանակցություններ
Հակառակորդներ
Ռուսաստան Ռուսաստան
Հարավային Օսիա Հարավային Օսիա
Վրաստան Վրաստան
Հրամանատարներ
Ռուսաստան Վյաչեսլավ ԲորիսովԱնհայտ
Կողմերի ուժեր
58-րդ բանակի տարրեր
Ռուսաստանի ռազմաօդային ուժեր
Օսիայի միլիցիա
Վրաստանի զինված ուժեր
Վրաստանի ոստիկանություն
Ռազմական կորուստներ
Ոչ մի9 սպանված ոստիկան
3 վիրավորված ոստիկան
Ընդհանուր կորուստներ

Գորիի գրավում, 2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի շրջանակներում ռուսական զինված ուժերի կողմից Վրաստանի Գորի քաղաքի և նրա հարակից տարածքների գրավում։ Տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 13-ին և ավարտվել է նույն թվականի օգոստոսի 22-ին քաղաքից ռուսական ստորաբաժանումների հեռանալով։

Նախապատմություն և նախնական օդային հարվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորին ռազմավարական քաղաք է Վրաստանի կենտրոնական մասում[1], Ցխինվալից մոտ 25 կմ հեռավորության վրա[2]։ Գորին Վրաստանում ռազմական նշանակություն ունի և տրանսպորտային խոշոր հանգույց է[3]։ 75 տանկ և զրահամեքենաներ (վրացական զինանոցի մեկ երրորդը) հավաքվել էին Գորիի մոտ օգոստոսի 7-ին[4]։

2008 թվականի օգոստոսի 9-ի առավոտյան ժամը 6:27-ի սահմաններում «Reuters» թերթը հայտնել է, որ ռուսական երկու կործանիչներ ռմբակոծել են վրացական հրետանու դիրքը՝ Գորիից մոտ 10 կմ հյուսիսում[5]։ Օգոստոսի 9-ին ռուսական ավիահարձակման թիրախներն էին դարձել Գորիի զորանոցները։ Պայթյունի հետևանքով, բացի հենակետից, տուժել են նաև մի քանի բնակելի շենքեր և դպրոց[6]։ Վրաստանի կառավարությունը հայտնել է, որ 60 խաղաղ բնակիչ է զոհվել բազմաբնակարան շենքերի վրա ռումբերի հարվածների հետևանքով[5]։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ավիացիան երեք ռումբ է նետել սպառազինության պահեստի վրա, իսկ հարակից 5 հարկանի բազմաբնակարան շենքերից մեկի ճակատային հատվածը վնասվել է պահեստի զինամթերքի պայթելու հետևանքով[7]։ Ռուսական ավիացիան մինչև օգոստոսի 9-ը ռմբակոծել է վրացական առնվազն հինգ քաղաք[8]։

Քաղաքի դատարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորիի մոտ վրացական ռազմաբազան հիմնականում քանդվել է ռուսական զորքերի կողմից
Գորիում ոչնչացված վրացական ռազմաբազա

Ցխինվալում կրած պարտությունից հետո վրացական բանակը վերախմբավորվեց Գորիում[9]։ Վրացի զինվորականները քաղաք էին մտել օգոստոսի 10-ին[10]։ Օգոստոսի 10-ին BBC-ն հաղորդել էր, որ մարդիկ հեռանում են Գորիից, քանի որ վախենում են դեպի քաղաք ռուսական առաջխաղացումից[11]։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (ՄԱԿ ՓՀԳՀ) և Պարենի համաշխարհային ծրագիրը պարզել էին, որ օգոստոսի 10-ի դրությամբ բնակիչների մոտ 80 տոկոսը լքել է Գորին։ Ռուսները սկսեցին առաջ շարժվել դեպի Գորի[3]։

2008 թվականի օգոստոսի 11-ին վրացական ուժերը նահանջեցին Գորիից։ Վրաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Կախա Լոմայան ասել էր, որ զորքերին հրամայված է պաշտպանել Թբիլիսին[12][13]։ Ոստիկանությունը փակել է Թբիլիսիի մայրուղին և թույլ չի տվել մեքենաներին մուտք գործել քաղաք։ Ռուսական հարձակումներին արձագանքել են վրացական հրետանու կրակոցները Հարավային Օսիայի ուղղությամբ, և հաղորդվում է, որ առնվազն վեց վրացական ուղղաթիռներ հարվածել են Հարավային Օսիայի թիրախներին[14]։ Times-ի թղթակիցը վրացական զորքերի դուրսբերումը որակել է որպես «հանկարծակի և դրամատիկ»՝ ասելով, որ «բնակիչները սարսափով հետևում էին», թե ինչպես է իրենց բանակը լքում իրենց դիրքերը[14]։ Վրացական տանկերն ու զրահամեքենաները փախել են Թբիլիսի։ Վրացական հետևակները բոլոր հնարավոր միջոցներով փախել են քաղաքից։ Հինգ զինվոր փախել են քաղաքից մեկ «Quad» հեծանիվով[14]։ Օգոստոսի 11-ի վերջին Գորին լքված էր, քանի որ մնացած բնակիչների մեծ մասը և վրացի զինվորները փախել էին[15]։

Վրացական զինված ուժերը կենտրոնացել էին Մցխեթը պահելու վրա՝ մայրաքաղաք Թբիլիսիից 24 կմ հեռավորության վրա[16]։ Պաշտպանության փոխնախարար Բաթու Կուտելիան հայտնել էր, որ պաշտպանական գիծը տեղափոխվում է Մցխեթ[17]։

Վերջնական օդային հարձակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի օգոստոսի 12-ին հոլանդացի հեռուստալրագրող Ստեն Ստորիմանսը սպանվեց, ևս մեկ լրագրող վիրավորվեց, երբ ռուսական ռազմական ինքնաթիռները ռմբակոծեցին քաղաքը[14]։ Պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 30-ը[18]։ Վրացի պաշտոնյաներն ասել են, որ ռուսական ուժերը թիրախավորել են քաղաքի վարչական շենքերը․ պայթյուններից հետո Գորիի համալսարանն ու նրա փոստային բաժանմունքը այրվել են[14]։ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինը հերքել էր, որ ռուսական ուժերը հարձակվել են քաղաքի վրա[19]։ Այդ օրը հրթիռը խոցել էր Գորիի զինվորական հիվանդանոցը[20]։

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան խումբը մեղադրել է Ռուսաստանին քաղաքացիական բնակավայրերում մահաբեր կասետային ռումբերի տեղակայման մեջ[21]։

Ռուս զինվորական պաշտոնյան հերքել էր կասետային զինամթերքի օգտագործումը։ Հետագայում Գորիի շրջանում տեղի բնակչության կողմից հայտնաբերվել են բազմաթիվ չպայթած զինամթերք, և HRW-ն դրանք փաստագրել է[22]։

Ռուսական օկուպացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորիի ռուսական ռմբակոծության ժամանակ փլատակների վրա նստած կին

Հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումից մի քանի ժամ անց ռուսական տանկային գումարտակը գրավել է Գորիի որոշ հատվածներ։ Թբիլիսիի վրա հնարավոր հարձակման մասին լուրեր էին շրջանառվել[14][23]։ Ռուսական զորքերը վերահսկում էին Գորին 2008 թվականի օգոստոսի 13-ին[1][24]։ Ռուսական զորքերը հայտարարել են, որ իրենք դուրս են բերում ռազմական տեխնիկա և զինամթերք Գորիի մոտ գտնվող զինապահեստից[25]։ Ռուսական շարասյունը լքել է Գորին՝ շարժվելով Թբիլիսի տանող գլխավոր ճանապարհով։ Այնուհետև ռուսական ուժերը դադարեցրեցին իրենց առաջխաղացումը և ճամբար դրեցին Թբիլիսիից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող դաշտում[26]։

Օգոստոսի 14-ի առավոտյան վրացական ոստիկանության և զինվորականների մեքենաները պատրաստվում էին նորից մտնել Գորի։ Ռուս գեներալ-մայոր Վյաչեսլավ Բորիսովը Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայային ասել էր, որ Գորիի բնակիչներին ռուսների ներկայությունը չի անհանգստացրել[27]։ Ավելի ուշ ռուսական ուժերը թույլ են տվել վրաց ոստիկաններին վերադառնալ[28]։ Վյաչեսլավ Բորիսովը պնդում էր, որ Գորի քաղաքը վերահսկվում էչ Վրաստանի ոստիկանության և ռուսական զորքերի կողմից։ Նա նաև ասաց, որ երկու օրից ռուսական զորքերը կսկսեն լքել Գորին[29]։ Սակայն համատեղ պարեկային ծառայությունը շուտով խզվեց անձնակազմի միջև ակնհայտ տարաձայնությունների պատճառով, և քաղաքը անցավ ռուսական ամբողջական վերահսկողության տակ։ Ավելի քան 30 ոստիկան վերադարձել էր վրացական դիրք՝ քաղաքից դուրս[30]։

«Այժմ օսերը վազվզում են ու սպանում խեղճ վրացիներին իրենց անկլավներում»,- օգոստոսի 14-ին ասել է գեներալ-մայոր Վյաչեսլավ Բորիսովը։ Ռուս լեյտենանտն ասել էր. «Մենք պետք է ազնիվ լինենք։ Օսերը կողոպտում են»[14]։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ ռուս փոխգնդապետն ասաց. «Մենք ոստիկանություն չենք, մենք ռազմական ուժ ենք։ [. . . ] Մեր գործը չէ ոստիկանական աշխատանք կատարելը»[14]։ The New York Times-ը նշել էր, որ «ռուս զինվորականները կարող են որոշ տեղերում ջանքեր գործադրել՝ դադարեցնելու կատաղությունը»[14][31]։ Օգոստոսի 17-ին BBC-ն հայտնել էր, որ քաղաքին մարդասիրական օգնություն է հասցվում։ Գորիի ռուս հրամանատարն ասել էր, որ իր զորքերը մնացել են թալանը կանխելու համար և կհեռանան, երբ վրացական ոստիկանությունը պատրաստ լինի վերահսկելու իրավիճակը[32]։

Հաագայի կոնվենցիայի համաձայն՝ օկուպացիոն տերությունը պետք է ապահովի գրավյալ տարածքներում հասարակական կարգն ու անվտանգությունը[33]։ Ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը հարավօսական աշխարհազորայինների հարձակումներն անվանել է «ջարդեր»[34]։

Ռուսական զորքերի դուրսբերումը Գորիից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական վերջին ռազմական կազմավորումները լքել են քաղաքը 2008 թվականի օգոստոսի 22-ի ուշ երեկոյան և վրացական իրավապահ ստորաբաժանումները տեղափոխվել են Գորի[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Bush, Sending Aid, Demands That Moscow Withdraw». The New York Times. 2008 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Georgia: All-Out War Looms in South Ossetia». EurasiaNet. 2008 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
  3. 3,0 3,1 «Russians push past separatist area to assault central Georgia». 2008 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  4. «Did Saakashvili Lie? The West Begins to Doubt Georgian Leader». Der Spiegel. 2008 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
  5. 5,0 5,1 «Georgia conflict: Screams of the injured rise from residential streets». The Telegraph. 2008 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  6. «Georgia conflict: Screams of the injured rise from residential streets». The Telegraph. 2008 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  7. Пропагандисты не отрабатывают зарплату (ռուսերեն). RosBalt. 2008 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին.
  8. Barnard, Anne (2008 թ․ օգոստոսի 9). «Georgia and Russia Nearing All-Out War». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  9. Barabanov, Mikhail (2008 թ․ սեպտեմբերի 12). «The August War between Russia and Georgia». Moscow Defense Brief. Centre for Analysis of Strategies and Technologies. 3 (13). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 4-ին.
  10. «Moscow issues ultimatum as fighting in Georgia spreads». The New York Times. 2008 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  11. «Eyewitness: Mood shifts in Gori». BBC. 2008 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. «Georgia: Russia fighting on several fronts as Georgian troops withdraw to defend Tbilisi». The Telegraph. 2008 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  13. «'I don't know which side to blame'». The Guardian. 2008 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 {{cite news}}: Empty citation (օգնություն)
  15. «Dutch journalist killed in Russian bombing of Gori». International Herald Tribune. 2008 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 13-ին.
  16. «Russian president Dimitry Medvedev orders end to conflict in Georgia». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  17. «Russian Troops Launch Ground Offensive in Georgia (Update3)». Bloomberg. 2008 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  18. «Victims of Last Year's Tragedy Remembered in Gori». media.ge. 2009 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  19. «Blasts rock Georgian town Gori, several dead». Reuters. 2008 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 21-ին.
  20. «The new Cold War: Crisis in the Caucasus». The Independent. 2008 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  21. Hines, Nico (2008 թ․ օգոստոսի 15). «Russia accused of dropping cluster bombs on Georgian civilians». The Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 3-ին.
  22. «Georgia: Civilians Killed by Russian Cluster Bomb 'Duds'». Human Rights Watch. 2008 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  23. «Russian tanks deter Georgian entry to Gori». Associated Press. 2008 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 19-ին.
  24. «The Tanks of August» (PDF). Centre for Analysis of Strategies and Technologies. էջ 74. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
  25. Shchedrov, Oleg (2008 թ․ օգոստոսի 13). «Russia says removing Georgian arms from town of Gori». Reuters. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  26. «Russian feint toward Tbilisi shows truce fragile». Associated Press. 2008 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  27. Bahrampour, Tara (2008 թ․ օգոստոսի 14). «A Convoy Heads for Gori to Investigate Rumors of Plunder». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 28-ին.
  28. «Russian Forces Still 'Occupy' Gori, Gradual Withdrawal Predicted». All Headline News. 2008 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 22-ին.
  29. «Russian Military Will Leave Gori in 2 Days». 2008 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
  30. «Crisis fuels U.S.-Russia animosities». Los Angeles Times. 2008 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 27-ին.
  31. «Russia/Georgia: Militias Attack Civilians in Gori Region». Human Rights Watch. 2008 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  32. «Russia pledge on Georgia pull-out». BBC News. 2008 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  33. «Hague Convention, Article 43». The Avalon Project. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 30-ին.
  34. «Chechnya: Search of Sulim Yamadaev, former battalion "Vostok" commander, cancelled». Caucasian Knot. 2008 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին.
  35. «Police Back in Gori». Civil.Ge. 2008 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 24-ին.