Գոռ Վարդանյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոռ Վարդանյան (այլ կիրառումներ)
Գոռ Վարդանյան
Ծնվել էհունիսի 12, 1972(1972-06-12) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (1994)
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Գոռ Վարդանյան (հունիսի 12, 1972(1972-06-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական[1]։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Վարդանյանը ծնվել է 1972 թվականի հունիսի 12-ին, Երևանում։ 1979-1989 թվականներին սովորել և ավարտել է Մասիսի N1 միջնակարգ դպրոցը։ 1982-1986 թվականներին սովորել և ավարտել է Նոր Խարբերդի երաժշտական դպրոցը։ 1989-1994 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն ֆակուլտետը։ 1993 թվականին  աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում։ 2000 թվականին մասնակցել է մանկավարժ-հոգեբանի տարբեր դասընթացների։ 2003-2006 թվականներին սովորել և ավարտել է Երևանի «Ալաշկերտ» իրավաբանական համալսարանը՝ ստանալով իրավաբանի որակավորում։ 1995-2008 թվականներին մասնակցել է բազմաթիվ հակաահաբեկչական սեմինար- դասընթացների։ 2002 թվականին  ստեղծել է թիկնապահական և անվտանգության մասնագիտացված դպրոց։ 2007 թվականին ԱՄՆ-ում հիմնել է «Golden Point Production» կինոստուդիան։ 2009-2011 թվականներին եղել է Երևանի քաղաքապետի սպորտի, մշակույթի և տուրիզմի հարցերով խորհրդականը։ 2010 թվականին հիմնադրել է RSS անվտանգության ծառայությունը։ 2011 թվականին հիմնադրել է Հայաստանում Արևելյան մարտարվեստների միացյալ խորհուրդ հասարակական կազմակերպությունը։ 2016 թվականին ընտրվել է Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ։ 2017-2018 թվականներին եղել է Երևանի քաղաքապետի խորհրդականը, Երևան քաղաքի սպորտի աշխատանքները համակարգող։ 2018 թվականին Դոն Դրագոն Վիլսոնի կողմից ստացել է Սև ԳՈՏԻ 7-րդ DAN վարպետական աստիճանը։

Թողարկել է իր գրված երաժշտությունների ձայնասկավառակը, որը գրել է իր նկարահանած ֆիլմերի համար։ Աշխատել է Ներքին Գործերի Նախարարությունում և ԱԱԾ-ում։

Հրատարակել է 3 գիրք՝ արևելյան մարտարվեստների և երեխաների դաստիարակման դասավանդման մասին։ Ունի աշխատություններ հոգեբանության և մանկավարժության կապի և ազդեցության մասին։ Իր գործունեությամբ նպաստում է երիտասարդների քաղաքացիական դաստիարակությանը՝ պետականամեդ և ազգային հոգեբանության զարգացմանն ու ամրապնդմանը։ Ձեռք է բերել 10-ից ավելի մասնագիտություններ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի և Ռուսաստանի կինոմատոգրիստների անդամ, 2006

Քաղաքացիական-քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի քաղաքապետարան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009-2011 թվականներ՝ Երևանի քաղաքապետի սպորտի, մշակույթի և տուրիզմի հարցերով խորհրդականը։
  • 2017-2018 թվականներ՝ Երևանի քաղաքապետի խորհրդականը, Երևան քաղաքի սպորտի աշխատանքները համակարգող։

Գործունեությունը մարտարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականից սկսել է մարզվել կարատե և ձյուդո մարզաձևերով։ 1990-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի ազգային մրցաշարերի և հաղթող ճանաչվել։ 1995 թվականին  հիմնադրել է «Ֆուլ կոնտակտ» կարատեի մարզադպրոցը Հայաստանում։ 1995 թվականին Միջազգային կարատեի ասոցիացիայից ստացել է մանկավարժի որակավորում։ 1996 թվականին հիմնադրել է ՀՀ «Ֆուլ կոնտակտ» կարատեի ազգային ֆեդերացիան։ 1997 թվականին հիմնադրել է Հայաստանի Պրոֆեսիոնալ մենամարտերի լիգան։ 1997 թվականից ստացել է Պրոֆեսիոնալ մենամարտների ներկայացուցչի լիցենզիա Հայաստանում։ 1993-1998 թվականներին մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի և հաղթող ճանաչվել։ 1998 թվականին Չակ Նորիսի կողմից ստացել է Սև ԳՈՏԻ 4-րդ DAN վարպետական աստիճանը։

1998 թվականից ղեկավարում է «Ֆուլ կոնտակտ» կարատեի միջազգային Ֆեդերացիան (IFCKF)-ը։ 1998 թվականից սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է միջազգային խոշոր մրցաշարեր՝ նպաստելով Հայաստանում սպորտի զարգացմանը։

1997-2005 թվականներին կազմակերպել է 70-ից ավելի ազգային առաջնություններ, մրցաշարեր և պրոֆեսիոնալ մենամարտեր։ 2006 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել է Դուքենդո ամերիկյան մարտարվեստի նոր ոճը` Դուքենդոյի Աշխարհի Ֆեդերացիան` WDF-ը, որտեղ կրկին ղեկավարում է որպես նախագահ։ 2018 թվականին Դոն Դրագոն Վիլսոնի կողմից ստացել է Սև ԳՈՏԻ 7-րդ DAN վարպետական աստիճանը։

Գործունեությունը կինոոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականից ներգրավված է ֆիլմարտադրության մեջ՝ որպես պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և դերասան։

Հանդիսանում է մի շարք ֆիլմերի հեղինակ`

  • 1999-2000 - «Խավարման օրը»
  • 2000-2001 – «Ընտրություն»
  • 2002-2003 - «Չգրված օրենք»
  • 2004-2005 – Dimond “Kick of Lotus- 4”
  • 2005-2006 - «Ճակատագիր»
  • 2008 - «Վրիժառու»
  • 2010 - «Վրիժառու- 2»
  • 2014 - « Դրախտի շողքերը »
  • 2015- «Հրեշների գայլը»
  • 2018 - «Կոռուպցիա»
  • 2021 -«Կոռուպցիա-2,Հատուցում»
  • 2023 -«Սարոյանները»

2007 թվականին «Ճակատագիր» հայ-ամերիկյան համատեղ արտադրության ֆիլմը ԱՄՆ-ի Քալաբասաս քաղաքում կայացած միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է 4 նոմինացիայի`և հաղթող ճանաչվել Հանդիսատեսի Համակրանք ոլորտում։

  1. Լավագույն հանդիսատեսի համակրանք
  2. Լավագույն ռեժիսոր
  3. Լավագույն արտասահմանյան ֆիլմ
  4. Լավագույն դերասանական կազմի խաղ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի մրցանակ, 2006
  • ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած «Armenian Golden Stars Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակի, 2007
  • Միացյալ ազգերի հանրային պարգևների խորհրդի կողմից արժանացել է մեդալի, 2008
  • Լոս Անջելես քաղաքում կայացած «Armenian Golden Stars Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակի, 2010[2]
  • Երևանի քաղաքապետի կողմից արժանացել է հատուկ պարգևի՝ Սպորտին աջակցելու և այն մասսայականացնելու համար, 2010-2011
  • Լոս Անջելեսում կայացած «Armenian Golden Stars Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն պրոդյուսեր» մրցանակի, 2012
  • Խրախուսվել և պարգևատրվել է սպորտում իր ներդրած նշանակալի ավանդի և կատարած աշխատանքների համար Երևանի քաղաքապետի կողմից, 2014-2016
  • ԵԿՄ 20 տարի հոբելյանական մեդալ, 2015
  • Երկրապահ հուշամեդալ, 2015
  • Վազգեն Սարգսյան պատվոգիր, 2015

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և չորս որդի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ (վերցված է 01.03.2018թ.), (արխիվ)
  2. 2,0 2,1 One, Studio. «Գոռ Վարդանյանի գործունեությունը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոռ Վարդանյան (դերասան)» հոդվածին։