Գոնդոլ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոնդոլ Վենետիկում

Գոնդոլ (իտալ.՝ gondola),

  • Գոնդոլ - հարթ հատակով, ձնավոր բարձր ծայրամասերով միաթի մակույկ։ Տարածված է, գլխավորապես, Վենետիկում (աղբյուրներում հիշատակվում է 11 դարի վերջից)։ Միջին երկարությունը 10 մ Է, լայնությունը՝ 1,3 մ։ Գոնդոլը թիավարում է մեկ գոնդոլավար, նավախելի վրա կանգնած՝ դեմքով դեպի շարժման ուղղությունը։ Ունի ուղևորների խցիկ կամ ծածկ։ Ժամանակակից գոնդոլներն օգտագործվում ևն զբոսանքների համար։
  • Գոնդոլ - երկաթուղային, հորիզոնական հարթ հատակով ինքնադատարկվող կիսավագոն։ Տես Վագոն։
  • Գոնդոլ - թռչող ապարատի, օդապարիկի խցիկ՝ անձնակազմը, սարքավորումը և բալաստը տեղավորելու համար։ Ստրատոստատներում օգտագործում են մետաղից կամ պլաստմասսայից պատրաստված հերմետիկ գնդաձև գոնդոլներ՝ ուռենու շիվերից պատրաստված կամ պնևմատիկ մեղմիչով։ Կիսակոշտ և կոշտ դիրիժաբլների շրջահոս ձն ունեցող՛ մետաղե գոնդոլներն ամրացնում են նրանց իրանին։ Ներքևից գոնդոլի վրա տեղակայում են պնևմատիկ մեղմիչ կամ ինքնաթիռի շասսիի տիպի եռանիվ շասսի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 157