Գոհար Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոհար Գալստյան
Գոհար Աշոտի Գալստյան
Ծննդյան անունԳոհար Գալստյան
Ծնվել էմայիսի 26, 1964(1964-05-26) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի և գրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1987)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Գոհար Գալստյան Վիքիդարանում

Գոհար Աշոտի Գալստյան (մայիսի 26, 1964(1964-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (2004

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը։ 1982-1987 թվականներին սովորել է ԵրՊԻ Կիբեռնետիկայի և Անգլերեն լեզվի տեխնիկական թարգմանության բաժիններում։ 1997 թվականից աշխատում է Գրականության և արվեստի պետական թանգարանում, որպես գրական բաժնի ավագ գիտաշխատող։ 2004 թվականից Հայաստանի գրողների միություն անդամ է[1]։ Հեղինակ է մի քանի բանաստեծական և արձակ ժողովածուների։ Գոհար Գալստյանի բանաստեղծական շարքերը, հրապարակախոսական հոդվածները, էսսեներն ու պամվածքները պարբերաբար տպագրվում են հայաստանյան և սփյուռքի տպագիր ու էլեկտրոնային հանդեսներում։

Հրատարակված գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կյանք կոչվող փոքրիկ այս ակնթարթը (բանաստեղծություններ, արձակ) 2000
  • Խորաններ (բանաստեղծություններ, արձակ) 2002
  • Խորաններից անդին (բանաստեղծություններ) 2004
  • Ջրօրհնության կարգով (բանաստեղծություններ) 2008
  • Եռման հրվանդան (գեղարվեստական արձակ) 2010
  • Տանիքի դարպասներ (բանաստեղծություններ) 2013
  • Նավամատույց (բանաստեղծություններ) 2016
  • Գոհարներ (ընտրովի բանաստեղծություններ) 2019

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին «Տանիքի դարպասներ» գիրքը արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի մրցանակին՝ տարվա լավագույն բանաստեղծական ժողովածու անվանակարգում
  • 2018 թվականին բանաստեղծական շարքի համար արժանացել է ՀԳՄ և ՀՀՊՆ համատեղ մրցանակի։
  • 2020 թվականին «Գետնից բարձր» պատմվածքի համար ստացել է ՀԳՄ տարվա արձակի 2-րդ մրցանակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]