Գոգարանց լեռներ, Աղլախան, Աղլաղան, Գոգարանի լեռնաշղթա, Բազումի լեռնաշղթայի արևմտյան, ամենաբարձր հատվածը։ Երկարությունը 24 կմ է Ուրասարից մինչև Սալուտ լեռնագագաթը, առավելագույն բարձրությունը՝ 2992 մ (Ուրասար), միջին բարձրությունը՝ 2700–2800 մ։ Կազմված է կավճի և էոցենի մերգելային կրաքարերի և հրաբխածին նստվածքների շերտախմբերից։ Լանջերը զառիթափ են (20°–40°)՝ մասնատված էրոզիոն խոր հովիտներով, ծածկված ալպյան մարգագետիններով։ Կազմված է կավճի և էոցենի մերգելային կրաքարերի և հրաբխային նստվածքների շերտախմբերից։ Լանջերը զառիթափ են, մասնատված էրոզիոն խոր հովիտներով, որոնք ծածկված են ալպյան մարգագետիններով[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 33 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 142)։