Գյուղմթերքների փաթեթավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղամթերքների փաթեթաորում, փոխադրման կամ պահպանման համար մթերքների դասավորումը տարայի մեջ:Նպաստում է զանգվածի բնական կորստի կրճատմանը, տուրգոր. վիճակի պահպանմանը, մեխ. ազդեցության նվազմանը, մանրէ ային և սնկային վարակներից պաշտպանմանը:Փաթեթավորման եղանակներն ու փաթեթավորման նյութերնըն տրում են՝ կախված արտադրանքի տեսակից, որակից և նշանակությունից, օգտագործվող փոխադրամիջոցից և փոխադրման հեռավորությունից:Հացահատիկը փաթեթավորում են վուշե,կիսավուշե, վուշաջութականեփե, բամբակե,արհեստական նյութերից պատրաստված պարկերում։ Հացաբույսերի սորտ. սերմերի համար օգտագործում են 1-ին, 2-րդ, 3-րդ (ավելի կիպ և նոսր գործվածքից պարկերը պիտանիչեն),ապրանք հացահատիկի համար՝ 3-րդ և 4-րդ կարգի պարկեր։ Անկախ կարգից պարկերը պետք է լինեն մաքուր, չոր, անցնեն հատուկ սանհիգիենային մշակում։ Երկարատև տեղափոխության համար նախատեսված հացահատիկն ու ձավարը փաթեթավորում են կրկնակի պարկերում։ Վաղահաս և սկզբն. բերքահավաքի կարտոֆիլը փաթեթավորում են 4-րդ և 5-րդ կարգի պահման պարկերում։ Թույլատրվում է ուշ բերքահավաքի կարտոֆիլը զանգված բերքահավաքի շրջանում տեղափոխել առանց փաթեթավորման (կիտված քով)։ Բարձման-բեռնաթափման աշխատանքների դյուրացման, կարտոֆիլի լավ պահպանման համար տեղափոխման և պահպանման ժամանակ օգտագործում են բեռնարկղեր։ Ընթացիկ սպառման արմատապտուղները տեղափոխում են պարկերի,ջվալների, ցանցերի մեջ լցրած կամ առանց փաթեթավորման, իսկ հեռու տեղափոխության և հաջորդող երկարատև պահպանման համար փաթեթավորում են արկղերում կամ բեռնարկղերում։ Պտղային բանջարեղենները (լոլիկ, վարունգ, սմբուկ) դասավորում են տարբեր կառուցվածքի արկղերում:Միջահաս և վաղահաս սորտերի կաղամբը տեղափոխում են մինչև 40 կգ տարողության բջջարկղերով կամ հատուկ բեռնարկղերով, ուշահաս սորտերը զանգված. բերքա հավաքի ժամանակ՝ առանց փաթեթավորման (կիտվածքով)։ Ձմռանը կաղամբը տեղափոխում են արկղերով, բեռնարկղերով, պարկերով ջվալներով՝ պահպանելով սառչելուց։ Սոխը և սխտորը փաթեթավորում են արկղերում, կիսաբեռնարկղերում, ցանցավոր և գործվածքավոր պարկերում ու ճիլոպ ջվալներում։ Սոխն ու սխտորը գործվածքներով պարկերումպահել չիկարելի։ Հնդավոր պտուղները, ըստ մեծության նախն. չափազատված ու սորտավորված վիճակում, տեղավորում են արկղերում (ներսից թուղթ դնելով) կամ ստվարաթղթե տուփերում, շերտազատում են տաշեղով,ստվարաթղթով կամ թղթով։ Արժեքավոր սորտերի պտուղները փաթաթում են բարակ թղթով (մրգային, պապիրուս.) կամ տեղավորում են թղթե ձուլվածքից դրոշմված միջադիր բջիջներում։ Հնդավոր պտուղների տեղափոխման ու պահպանման համար աճեցման վայրերում կիրառում են մին չև 400 կգ տարողությամբ բեռնարկղեր։ Կորիզապտուղները փաթեթավորում են փոքր տարողության տարաներում՝ արկղեր, մաղեր, զամբյուղներ(վերջինները ներսից թանզիֆապատում են):Տարայի հատակում և պտուղների վրա վերև ից լցնում են տաշեղներ։ Խաղողը, որպես կանոն, զետեղում են վաճառարկղերում, մաղերում, կավարաշեն տուփերում, հյուսածո զամբյուղներում, թղթե ձուլվածքից պատրաստված զամբյուղիկներում։ Անպահունակ հատապտուղները (մոռենի, ազնվամորի)պահվում են ներսից թանզիֆապատ, կեղևային կամ պլաստմասսայե զամբյուղներում,ավելի պահունակները (հապալաս, լոռամրգի)՝ կավարաշեն տուփերում, զամբյուղներում և տակառներում։ Բոստաննեռում մշակաբույսերը փաթեթավորում են բեռնարկղերում և արկղերում, կիտվածքով տեղափոխման համար վագոններում ու նավամբարներում ստեղծում են դարակաշարեր։ Գյուղամթերքների փաթեթաորման եղանակը պետք է հնարավորինս կանխի բացասական գործոնների (պտուղների սեփ. զանգվածի ճնշումը և կիպ դրված արկղի կափարիչը, պտուղների վնասվածքները՝ դրանց ոչկիպ դասավորման դեպքում ևն) ազդեցությունը:Օրինակ՝ երկարավուն և կոնաձև խնձորները փաթեթավորում են անկյունագծային դասա վորությամբ՝ թասակը դեպի փաթեթավորողը,հարթ և գնդաձև պտուղ ները՝ թասակը դեպի վեր։ Փոքր պտուղները դասավորում են ծայրամասով, խոշորները՝ միջին շարքերում, ընդորում միջնամասում պտուղները բարձրանում են 1,5–2 սմ-ով ավելի և կափարիչի մեխման դեպքում խտացնում է ողջ զանգվածը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։