Գյութան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյութան
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակտավարի մսով ուտեստ
Առաջացման երկիր Ճապոնիա
Հիմնականbeef tongue?

Գյութան (ճապ.՝ 牛タン), ճապոնական ուտեստ՝ պատրաստված տապակած տավարի լեզվից, Սենդայի հպարտություն[1]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյութանի չափաբաժին պատրաստված տապակի մեջ

Գյութանի պատրաստման սովորույթը ծագել է Սենդայ քաղաքում (1948), որտեղ ուտեստը սովորաբար մատուցվում է բրնձի, ապուրի և մարինացված վարունգների հետ։ Գյութանը Սենդայի հպարտությունն է[2]։ Ճապոնիայի այլ շրջաններում գյութանը մատուցում են յակինիկուի ռեստորաններում։

Գյութանի ստեղծող է համարվում Սանո Կեյսիրոն՝ Սենդայում յակիտորիայի սեփականատերը, որը 1948 թվականին ռեստորան բացեց և սկսեց այնտեղ մատուցել կովի լեզվից պատրաստված ուտեստններ (1948): Այդ ռեստորանը կոչվում էր Tasuke, և մինչև օրս էլ համարվում է լավագույն վայրը Սենդեայում, որտեղ կարելի է համտեսել գյութան[3]։ Ի սկզբանե Գյութանը համարվում էր բավականին տարօրինակ ուտեստ, սակայն աստիճանաբար հանրաճանաչություն ձեռք բերեց ամբողջ Ճապոնիայի տարածքում։

Այն ռեստորանները, որոնք գյութան էին մատուցում, լրացուցիչ զարգացում ստացան 1991 թվականին, երբ վերացվեց տավարի մսի ներկրման ճապոնական թույտվությունը։ 2003 թվականին Ճապոնիայի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրեց ամերիկական տավարի մսի ներկրումը այն բանից հետո, երբ դրանց մեջ հայտնաբերվեց կովի կատաղության հարուցիչներ։ Սա լուրջ հարված էր գյութան մատուցող ռեստորանների համար։ Սենդայի գյութան պատրաստող ռեստորաններում տավարի լեզվի 90 %-ը ներկրվում էր ԱՄՆ-ից։ Բացի այդ, որոշ փորձագետներ հաստատում են, որ ԱՄՆ-ում տավարի միսը պարունակում է գյութանի պատրաստման համար անհրաժեշտ քանակությամբ ճարպ, և հրաժարվում էին ավստրալիական տավարի միս օգագործելուց։

Սենդայում կա մի ամբողջ խոհարարական շարք-փողոց՝ գյութան-դորի, որտեղ լեզուն տապակում են ածուխի վրա, մատուցում են բրնձի, քերած դայկոն բողկի հետ, միսո ապուրում և նույնիսկ շաքարավազով ցանված[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Япония. Жизнь в тысячах красок, 2015, էջ 78
  2. Путешествие едоков
  3. «Aji-Tasuke History». www.aji-tasuke.co.jp. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Япония. Жизнь в тысячах красок / редактор Алексей Чесноков. — 3-е изд. — М.: Издательство Российского союза туриндустрии, 2015. — 96 с. — 5 000 экз. — ISBN 978-5-904692-10-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]