Գյովհար Աղայի վերին մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյովհար Աղայի վերին մզկիթ
ադրբ.՝ Yuxarı Gövhar Ağa məscidi
Տեսակմզկիթ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՎարչատարածքՇուշիի շրջան
ՏեղագրությունՇուշի
Հիմնվել է1883
Կառուցման սկիզբ1768
Կառուցման ավարտ1885
Ճյուղ/ավանդույթՇիա իսլամ
ԿարգավիճակԳործող
ՀիմնադիրԻբրահիմ Խալիլ խան
Ճարտարապետություն
ՃարտարապետՔերբալաի Սեֆիխան Ղարաբաղի
ՈճԻսլամական
Մինարեթներ2
Քարտեզ
Քարտեզ

Գյովհար Աղայի վերին մզկիթ (ադրբ.՝ Yuxarı Gövhar Ağa məscidi) նաև Գյովհար աղայի Ջումա մզկիթ (ադրբ.՝ Gövhər ağanın Cümə məscidi), մզկիթ, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի ութ վերին թաղամասերից մեկում[1]։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1992 թվականին Շուշին ազատագրվեց մզկիթը դադարեց իր գործողությունը որպես կրոնական կառույց։ 2005-2007 թթ. դրությամբ մզկիթը գտնվում էր կիսաքանդ վիճակում՝ բացակայում էր վերնաճակատը և վնասված էին երեսպատելու սալիկները[2][3][4][5]։ 2007 թվականին հաղորդել են Շուշիի մզկիթների վերականգնման նախագծի մասին։

2008-2010 թթ. ընթացքում ԼՂՀ տարածքում իսլամական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքներ են իրականացվել։ Ինչպես հայտնել է ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, 2009-ի սկզբին վերականգնվել է Շուշիի վերին մզկիթի տանիքը և մաքրվել է մզկիթին հարակից տարածքը[6]։

Սերգեյ Շահվերդյանը ասել է՝

Այդ աշխատանքներն իրականացվել են ԼՂՀ բյուջեի միջոցների հաշվին և 2011-ին իսլամական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքները շարունակվելու են[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շուշին Ղարաբաղի քաղաքականական և մշակութա-պատմական կենտրոնն է(ռուս.)
  2. «2005 ապրիլի 25, Շուշի, Վերին մզկիթ (1883 թ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
  3. «(Photo #2) 2006 թվականի լուսանկար». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
  4. «Գյովհար Աղայի վերին մզկիթը Շուշիի Վերականգնման Հիմնադրմամի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  5. 2007 թվականի լուսանկար(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 ԼՂՀ-ում շարունակվում են իսլամական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքները

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]