Գիրոկողմնացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անշյուլցի գիրոկողմնացույց

Գիրակողմնացույց, օբյեկտի ընթացքի ուղղությունը և կողմնորոշվող ուղղության ազիմուտը (պելենգը) որոշող իրական (աշխարհագրական) միջօրեականի ուղղության մեխանիկական ցուցիչ։

Մագնիսական կողմնացույցի համեմատ Գիրակողմնացույցի առավելություններն են՝ աշխարհագրական (և ոչ թե մագնիսական) միջօրեականի ուղղությունը ցույց տալը, տեղափոխվող մետաղե զանգվածների և մագնիսական դաշաերի ավելի փոքր ազդեցությունը նրա ցուցմունքի վրա և ավելի մեծ ճշգրտությունը։ Գիրակողմնացույցի աշխատանքի սկզբունքը հիմնված է գիրոսկոպի և Երկրի օրական պտույտի ևատկությունների օգտագործման վրա։ Գիրակողմնացույց գաղափարն առաջարկել է ֆրանսիացի գիտնական Լ. Ֆուկոն։ Շարժվող օբյեկտներում լայնորեն կիրառվում են միայն երկռոտոր գիրակողմնացույցներ, որոնք հիմնված են եռաստիճան գիրոսկոպների օգտագործման վրա։ Միառոտոր ծովագնացական Գիրակողմնացույցաում օգտագործվում է դիրքային գիրոսկոպ։ Ըստ ճոճանակի Էֆեկտի ստեղծման եղանակի տարբէտում են՝ ճոճանակով, սնդիկի անոթներով և անուղղակի վերուղղումով գիրակողմնացույցներ։ Առավելապես կիրառվում են սնդիկի անոթներով գիրակողմնացույցները, որոնցում ռոտորը և գիրոխցիկը հավասարակշռված են այնպես, որ նրանց ծանրության ընդհանուր կենտրոնը համատեղված է կախման կետի հետ։ Գիրոխցիկը, այսպես կոչված, թաթի միջոցով կապված է հաղորդակցվող, մասամբ սնդիկում լցված անոթների համակարգի հետ։ Երբ գիրոսկոպի առանցքը շեղվում է հորիզոնի հարթությունից, անոթներից մեկում սնդիկի ավելցուկը պայմանավորում է ծանրության ուժի մոմենտի կիրառումը գիրոսկոպի վրա, որն առաջացնում է ռոտորի առանցքի պրեցեսիոն տատանումներ՝ միջօրեականի հարթության նկատմամբ։ Երկռոտոր գիրակողմնացույց զգայուն տարրի՝ գիրոգնդի մեջ տեղավորված են 2 գիրոսկոպ, սեփական տատանումները մարող հիդրավլիկական հանդարտիչ և այլ տարրեր։ Գիրոգնդի ծանրության կենտրոնը գտնվում է նրա ուղղաձիգ առանցքի վրա, նրա աշխարհագրական կենտրոնից ցած, որն ապահովում Է, ինչպես և միառոտոր գիրակողմնացույցում, ճոճանակի անհրաժեշտ մոմենտը։ Երկու գիրոսկոպի առկայությունը Էապես նվազեցնում է սարքի սխալանքները նավի ճոճման ժամանակ։ Գիրակողմանացույց ամենալայն կիրառություն ունի ծովային նավերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 86